Սա պետք է անել եթե աչքերը հոգնել են համակրգչից

Ժամանակակից կյանքը իր կանոններն է պարտադրում եւ երբեմն ստիպված ենք լինում համակարգչի մոտ անցկացնել բավականին երկար ժամանակ:Ինչ անել,որ գոնե մեր աչքերը մեզ երկար ծառայեն

Առաջին հերթին պետք է օգտագործել բարձր թույլատվությամբ մոնիտորներ։Մարդկանց մեծ մասը սկսելով աշխատել նման մոնիտորներով, այլեւս չի բողոքում հոգնածությունից

Համակարգչի դիրքը տանը կամ գրասենյակում պետք է ճիշտ լինի:Պետք է բացառվի էկրանին արեւի կամ այլ լուսավորության շողի հայտնվելը:Լուսավորությունը սենյակում պետք է շատ պայծառ չլինի

Ցանկալի է որ էկրանի ձախ կողմից սեղանին դրված լինի լապտեր,իսկ էկրանից ձեր աչքերը պետք է լինեն 60 սմ հեռավորության վրա:Երկար նստել մոնիտորի մոտ չի կարելի դա նույնիսկ երեխաները գիտեն

Իսկ եթե ձեր աշխատանքն է այդպիսին ու այլ ելք չկա,ուրեմն գոնե յուրաքանչյուր 2 ժամը մեկ պետք է ընդմիջում տալ 15 րոպեով:Իսկ հղի կանայք առհասարակ իրավունք չունեն 1 ժամից ավելի նստել համակարգչի առջեւ:Իսկ այդ ընդմիջումների ժամանակ կարելի է աչքերի համար վարժություններ կատարել

Առաջին հերթին թուլացրեք մկանները,փակեք աչքերը եւ ապա մատների ծայրերով նուրբ մերսեք ակնախնձորակները

Գլուխը առանց թեքելու նայեք ձախ ու աջ,վերեւ-ներքեւ: Կրկնեք այս վարժությունը 10 անգամ

Վերցրեք մի փոքրիկ թղթի կտոր ու ներկեք այն սեւ գույնով ու կպցրեք լուսամուտի շրջանակին

Հայացքը հառեք այդ կետին,իսկ հետո հայացքն ուղղեք լուսամուտից այն կողմ

Սա պետք է տեւի մի քանի վայրկյան ու կարելի է կրկնել նույնպես 10 անգամ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика