Տաքսի եմ վարում տարբեր մարդկանց եմ հանդիպում Բայց այս կնոջ նմաններին պարտադիր պետք է պատժել

Տաքսի եմ վարում Կեսգիշերին մոտ դեղատնից պատվեր եմ ստանում։Ինչպես հասկացա դեղատան աշխատողն է,գնում է տուն։Ասում է հասցեն,մոտ 10-12 կիլոմետր պիտի գնանք։Հասանք տեղ հնչեցրի գինը՝1200 դրամ։Մեկ էլ իմ ուղևորուհին 20 000 դրամանոց է տալիս։Ասում եմ․-Ինչի սկզբում չասացիք որ մեծ գումար եք տալու Ճանապարհին մի տեղ կմանրեինք։-Դուք ծառայություններ եք մատուցում,պիտի մանր ունենաք։-Լավ իսկ չգիտեք ձեր տան մոտակայքում որտեղ կարող ենք մանրել

Ոչ։Խնդրում եմ արագ տվեք մանրը կամ գումարս վերադարձրեք։Ես տուն եմ շտապում։—Հիմա կմանրենք, ասացի ես ու դուրս եկա բակից -Արագ ես ժամանակ չունեմ։15 րոպե ես վարում էի տարածքում։Ամենում կամ փակ էր,կամ չէին մանրում։Մի կերպ գտա 4 հատ 5000 դրամանոց։Կնոջը տվեցի 19 000,էլ մետաղադրամներ չունեի։Հանկարծ տիկինը հայտնում է,որ իրեն ուրիշի գումար պետք չէ։Ասում է․-Պահանջում եմ,որ ինձ 18 800 տաք այլ ոչ թե 19 000։Ինձ ձեր խղճուկ 200 դրամը պետք չի։Պատվերը տևեց գրեթե 1 ժամ։Նյարդայնացած գնացի տուն

Հաջորդ օրը զանգեցին մեր գրասենյակից և ասացին,որ մի կին է բողոքել ինձանից ասելով որ մանր չունեմ Իրականում նա իրավացի է Նա ծառայությունից է օգտվում։Իրավունք ունի բայց Իսկ մարդկային արժեքներն ուր մնացին։Գոնե կարող էր սկզբում զգուշացնել,դեռ ճանապարհին կլուծեինք հարցը։Էլ չեմ ասում որ եթե դեղատանն է աշխատում,կարող էր մանրել և ինձ անհարմար դրության մեջ չդնել

Բայց օրենքով նա իրավացի է։Ես էլ հաջորդ օրը արթնացա ոչ թե 7։50՝սովորականի նման,այլ 7։00,որ ուղիղ 8-ին հասնեմ դեղատուն որտեղ այդ կինն է աշխատում։Շաբաթ օրը առավոտյան 8-ին,երբ դեղատունը դեռ նոր է բացվել ես գնեցի 120 դրամ արժողությամբ ցավազրկող և վճարեցի 20 000 դրամանոցով։Նա մի կերպ վերադարձրեց մանրը,ընթացքում նույնիսկ կողքի խանութ վազեց,կեսը իր պայուսակից տվեց

Հաջորդ օրը մենք հանդիպեցինք նույն վայրում և նույն ժամին։Աշխատողն ինձ ասաց,որ չի սպասարկելու բայց նա չունի նման իրավունք։Գնեցի նույն դեղից,սակայն այս անգամ վճարեցի 50 000 դրամանոցով։Արդյունքում ես կապ հաստատեցի դեղատան տնօրենի հետ և 1 րոպե անց իմ 49 880 դրամ մանրը վերադարձրին։Հիմա սպասում եմ նրա հաջորդ հերթափոխին իմացա,որ 2 օր աշխատում է,2 օր տանն է։Կարծում եմ 2 օրից նորից ինչ-որ տեղս կցավա և ստիպված կլինեմ գնել նույն դեղից։Այս ամենն ինչի համար եմ անում ու ասում․ մի մոռացեք պարզ մարդկային հասկացությունների մասին

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика