Տղամարդը իր տնից թունել է փորել դեպի իր սիրուհու ննջարանը

Մեքսիկայում ամուսնացած տղամարդը իր տնից թունել է փորել դեպի իր սիրուհու ննջարանը:Այս մասին հաղորդում է Daily Mail-ը Ալբերտո անունով տղամարդը աշխատել է որպես որմնադիր և կիրառել է իր գիտելիքները գործնականում:

Նա Վիլյա դել Պրադո մունիցիպալիտետում թունել է փորել դեպի իր սիրելիի՝Պամելայի ննջարանը,սակայն արդյունքում անսպասելիորեն բռնվել է նրա ամուսնու կողմից:

Որմնադիրը այցելում էր սիրուհուն գիշերը,երբ նրա ամուսին Ջորջը գնում էր աշխատանքի գիշերային հերթափոխով իսկ կինը նետվում էր ննջարան:Շուտով Ջորջը ինչ-որ կերպ իմանում է, որ կինն իրեն դավաճանում է:

Նա սկսում է տունը խուզարկել և բազմոցի տակ հայտնաբերում է թաքնված Ալբերտոյին: Այնտեղ էլ հենց գտնում է թունելի մուտքը որով անցնում է մինչև վերջ և հասնում իր կնոջ սիրեկանի տունը:

Որմնադիրը խնդրում է Ջորջին չպատմել իր կնոջը դավաճանության մասին, սակայն կատաղած տղամարդը չի լսում նրան,և ծեծկռտուք է սկսվում:Տղամարդկանց ստիպված բաժանում են ոստիկանների օգնությամբ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика