Տղաների և աղջիկների հայտնի անուններ Դրանց ծագումն ու նշանակությունը

Հայերի պատմությունը հաշվարկվում է 3000 տարի:Պատկերացնում եք,թե քանի անուն է հորինվել այս ընթացքում: Այս անուններից ոմանք փոխառված են այլ մշակույթներից և վերափոխված են,մյուսները՝հորնված են որպես հայկական ազգային անուններ:Հին ժամանակներից ի վեր հայերը ունեին յուրօրինակ մոտեցում անուններ ստեղծելու հարցում:Կան շատ հայտնի աստվածաշնչյան անուններ, որոնք ունեն իրենց հայերեն տարբերակները:Լինելով առաջին քրիստոնեական երկիրը՝ Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ աստվածաշնչյան անուններից:

Դրանցից որոշները,որոնք հանդիպում են հայերի մեջ,Ադամն է,Եվան,Հակոբը,Մարիամը,Աբրահամը և շատ այլ անուններ:Մարդիկ նույնիսկ անվանվում են տարբեր աստվածների անուններով,այդ թվում Արեգ,Արամազդ,Նանե,Աննա,Մհեր (Միհր),Անահիտ,Աստղիկ և այլն:Ներկայումս հին հայկական անուններից որոշները չեն օգտագործվում և համարվում են հնացած: Այնուամենայնիվ,այս բառերի նոր տարբերակները հորինվում են մարդկանց կողմից՝ իրենց սեփական սպասելիքները բավարարելու համար:

Հայկական արական անուններ Հայ տղամարդիկ համարվում են համարձակ ուժեղ:Գուցե դա է պատճառը,որ ծնողները իրենց որդիներին անվանում են այն տղամարդկային անուններով,որոնք ներշնչում են անվախություն ոգի:Ոմանք իրենց որդիներին անվանում են քաջ հայ թագավորների և այլ հերոսների անուններով:Եկեք քննարկենք մի քանի արական հայերեն անուններ, որպեսզի ավելի պարզ պատկերացում կազմենք:

Անդրանիկ«Անդրանիկ» անունը հայկական ազգային անուն է, որը նշանակում է «Առաջին»: Հայաստանի պատմության մեջ եղել է խիզախ Զորավար Անդրանիկը:Որպես կանոն, մարդիկ այս անունը տալիս են իրենց առաջին երեխային, մանավանդ, որ շատ երկար ժամանակ սպասում են նրան: Առաջին որդու մեկ այլ անուն է Ավագը:

Արարատ Արարատը շատ ավանդական հայկական անուն է՝բիբլիական Արարատ լեռան անունը,ինչպես նաև հայի անուն, շրջան և քաղաք Արարատ:

Գոռ Անունը նշանակում է «քաջ, հպարտ»: Ըստ որոշ մարդկանց, այն գալիս է «գոռալ» բայից:

Հայկ Հայկ անունը առասպելական պատմություն ունի:Սա Մեծն Հայկի անունն է,որը հայտնի է նաև Հայկ Նահապետ անունով: Նա առասպելական հերոս է հայ դիցաբանության մեջ: Նա համարվում է հայ ժողովրդի նախահայրը:

Արա Սա թագավորի անունն է: Արա Գեղեցիկը առասպելական հայ թագավոր էր: Անունը նշանակում է «անտառ»:

Դավիթ Չնայած շատերը պնդում են, որ Դավիթը հայկական անուն չէ, բայց մենք այդպես չենք կարծում: Օտար անունը «Դավիդ» է, իսկ հայերեն տարբերակը «Դավիթ»:Հայաստանում ծնողները ի պատիվ հայտնի էպոսի մեծ հերոս Սասունցի Դավիթի,իրենց որդիներին Դավիթ են անվանում:

Վարդան Սա էլ անվանի հայ սպարապետի՝ Վարդան Մամիկոնյանի անունն է:

ՆարեկՀայերը «Նարեկ» են կոչել գիրքը (գրքի իրական անունը Մատյան Ողբերգության է),որը գրվել է միջնադարյան բանաստեղծ Գրիգոր Նարեկացու կողմից: Մատյան Ողբերգությանը համարվում էր բուժիչ գիրք: Բայց իրականում անունը գալիս է Նարեկ գյուղից:

Հայկական իգական անուններ Եթե ​​հայկական արական անունները քաջություն են արտահայտում, ապա հայկական իգական անունները ցույց են տալիս, թե որքան գեղեցիկ, զգայուն, կանացի և համեստ են հայ կանայք:Կան որոշ հին իգական անուններ, որոնք այսօր շատ տարօրինակ են թվում: Նման անուններն այլևս չեն օգտագործվում: Դրանցից մի քանիսը՝ Տաճատուհի, Փառանձեմ (Հայ թագուհու անուն է), Վարդանուշ և այլն: Հիմա եկեք ստուգենք հայ կանանց որոշ հայտնի անուններ:

Անի Սա շատ նուրբ անուն է: Անին Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքն էր: Դժբախտաբար, քաղաքը ավերվեց և ներկայումս գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս:

Նարե Նարեն հայկական արական Նարեկ անվան իգական համարժեքն է:

Անուշ Անուշ անունը նշանակում է «քաղցր»: Սա Հովհաննես Թումանյանի անվանի «Անուշ» պոեմի հերոսուհու անունն է:

ՇուշանիկՍա շուշան ծաղկի անունն է: Հայ կանայք գեղեցիկ և քնքուշ են, ինչպես ծաղիկները: Անունը ունի նաև «Շուշան» տարբերակը: Այս անունը լայնորեն օգտագործվում է հայ պոեզիայում և դիցաբանության մեջ:

Տաթևիկ Տաթևիկ անունն ունի նաև երկրորդ տարբերակ՝ «Տաթև»: Իմաստը «թև տալ», «թևեր տվող»:

Հասմիկ Հասմիկը նույնպես ծաղկի անուն է:

Գայանե Գայանե անունը գալիս է հին ժամանակներից:

Տարածված հայկական անուններ Թեև ներկայումս կան հազարավոր անուններ, տղամարդկանց համար ամենատարածված անուններն են՝ Դավիթ, Նարեկ, Հայկ, Գոռ, Տիգրան և այլն: Եվ կանացի՝ Անի, Նարե, Տաթև, Մանե և այլն:

Կա մի հետաքրքիր ավանդույթ, որը կապված է հայկական արական և իգական անունների հետ: Հայերը, որպես կանոն,ավելացնելով «ուհի» վերջավորությունը արական անուններին ստանում են իգական անուններ: Օրինակ  «Տիգրան» – «Տիգրանուհի», «Հրաչ» – «Հրաչուհի», «Արմեն» – «Արմենուհի» և այլն:

Հայկական ազգանունները Ակնհայտ է, որ հայկական ազգանունները ավարտվում են յան վերջավորությամբ  Հայկական ազգանունների արմատը հիմնականում տղամարդկանց անուններն են: Որոշ օրինակներ`Տիգրան – Տիգրանյան, Դավիթ – Դավթյան, Վարդան – Վարդանյան և այլն:

Եզրակացություն Հայկական անունները շատ ավանդական են և եզակի: Անմիջապես կարող եք որոշել անձի Հայաստանի քաղաքացիությունը ըստ անուն-ազգանվան:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика