Դեռևս մեր տատիկներն էին օգտվում կանխատեսումների գրքից ապագան իմանալու համար:Մենք առաջարկում ենք գուշակելու այլընտրանքային տարբերակ՝ անվտանգ և բավական ճշգրիտ: Փակեք աչքերը: Մտովի հարց տվեք, որը տվյալ պահին առավել կարևոր է ձեզ համար: Բացեք աչքերը: Ո՞ր թվի վրա առաջինը կանգ առավ հայացքը: Կարդացեք կանխատեսումը ներքևում:
- Ցանկալիին կհասնեք շնորհիվ այն բանի, որ կհայտնվեք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ճիշտ մարդկանց հետ:Շուտով ձեզ սպասում է նյութական ծաղկունք: Կարևորը բաց չթողնեք պահը:
- Դուք մի փոքր խճճվել եք: Մտածում եք մի բան, ասում եք մեկ այլ բան: Դրանից օգուտ չկա:
- Հաջողությունը հեռու է ձեզնից: Բայց չմոռանաք համբերություն դրսևորել:
- Դուք դժվարություններ ունեք, բայց իմացեք, որ դրանք դեպի լավին են տանում: Կայծակները կշրջանցեն ձեզ:
- Ձեզ սպասվում է նյութական բարելավում:
- Հաջողությունը հնարավոր է, բայց ոչ միայնակ: Գտեք նման հայացքների տեր մարդկանց:
- Նախատեսված պլանները կարող են քարուքանդ լինել բախտի քմահաճույքով: Բայց մի տխրեք:
- Ինչ-որ պատճառներով ձեր բախտը այժմ չի բերում: Բայց մի բարկացրեք բախտին: Ամեն ինչ կկարգավորվի:
- 10. Ձեր ճանապարհին շուտով կհայտնվեն խոչընդոտների մի ամբողջ շարք: Բայց դուք դրանք կհաղթահարեք:
- Ամեն ինչ ձեզանից է կախված: Եթե դուք չզլանաք, դուք կստանաք այն ամենը՝ ինչ ցանկանում եք:
- Այժմ ձեզ համար ամենակարևորը՝ գիտելիքներ ստանալն է: Կենտրոնացեք կրթության վրա:
- Ձեզ սպասվում են դժվարություններ:Բայց ժամանակավոր: Մի շտապեցրեք իրադարձությունները: Ամեն ինչ կդասավորվի ի օգուտ ձեզ:
- Ձեր ճանապարհին անընդհատ հայտնվում են մանր խոչընդոտներ, բայց դուք պատվով դրանք կհաղթահարեք:
- Ուշադրություն դարձրեք ձեր շրջապատին: Արդյո՞ք ինչ-որ մեկը ձեզ արջի ծառայություն չի մատուցում:
- Ամեն դեպքում դուք հաղթանակով դուրս կգաք: Կարևորը չմեծամտանաք և չթուլանաք:
- Դուք չափից շատ եք ուզում հասնել նպատակին: Թուլացրեք «բռնվածքը», այդպես նյարդային խանգարում էլ է հնարավոր ստանալ:
- Կենտրոնացեք առօրյա խնդիրների վրա, իսկ կարևորը ինքնուրույն կգա:
- Ինքնաբերականությունը՝ներկա պահին ձեր երկրորդ անունն է:Մի վախեցեք իմպովիզացիաներ անել և դուրս գալ սովորականի շրջանակից
- Հնարավոր է կհայտնվեք փակուղում: Հանգիստ սպասեք, մինչև կանցնի լճացումը և նոր ուժերով գնացեք դեպի նպատակ:
- Ներկա պահին գտնվում եք շրջապատող մարդկանց հետ ուժեղ փոխհարաբերության մեջ:Փորձեք նրանց հետ պահպանել լավ հարաբերությունները:
- Մոռացեք ձեր էգոիզմը: Այն ձեզ պետք չէ:
- Իդեաները, որոնք երկար մշակում էիք ձեր գլխում, շուտով կյանքի կկոչվեն:
- Այժմ ինքնակատարելագործման և կրթության ժամանակաշրջան է: Տրվեք դրան:
- Ձեր հայացքը «խամրել է» և դուք չեք տեսնում պարզ բաներ: Ձեզ հանգիստ է հարկավոր:
- Հաջողության հասնելու համար, դուք պետք է հարաբերվեք մարդկանց հետ: Եղեք նրբանկատ և համբերատար:
- Եկել է ժամանակը, թվում է թե, ամենաանհավանական խնդիրների իրագործման:
- Ձեզ խոչընդոտում է անվստահությունը ինքներդ ձեր և տիեզերքի հանդեպ:
- Ինչ-որ պատճառներով, ինչ-որ բան ձեզ կանգնեցնում է նպատակների իրագործման համար:Մի լավ մտածեք,այդ ինչ խարիսխ կարող է լինել:
- Շատերն են նախանձում ձեր հաջողություններին: Բայց բանբասանքից այն կողմ դա չի անցնի:
- Ցուցաբերեք նախաձեռնություն և ինքնուրույնություն: Այդ երկու որակները կօգնեն ձեզ էականորեն առաջ շարժվել դեպի նպատակ:
- Շուտով դուք կստանաք անհրաժեշտ տեղեկությունները:
- Որքան ժամանակ և ուժ կծախսեք՝ այնքան հաջողության էլ կհասնեք:
- Մտքում միշտ ունեցեք պլան Բ: Հնարավոր է շուտով ձեզ պետք լինի օգտվել այլընտրանքային ճանապարհից:
- Կմեծանա մեծ փողեր ծախսելու գայթակղությունը: Մեծացրեք ձեր սթափությունը:
- Հուզմունքը կանցնի երկրորդ պլան: Ամեն ինչ հարթ և ուղիղ է ընթանում:
- Երջանկության ժամանակն է:
- Մեծացրեք ձեր պահանջները և ձեր ցանկությունները կիրականանան:
- Եթե դուք հետևեք ճակատագրի դասերին, դուք կստանաք ամեն ինչ և նույնիսկ ավելին:
- Այժմ պետք է վստահել կյանքին և լողալ նրա հոսքին համընթաց: Գետը ինքը ձեզ կբերի անհրաժեշտ վայր:
- Այն, ինչն այժմ վախեցնում է ձեզ և դուրս շպրտում հարմարավետության մարզից, ապագայում օգուտ կլինի:
- Ամեն ինչ ավելի արագ կզարգանա, քան մտածում եք:
- Հաճելի իրադարձությունները կհետևեն մեկը մյուսի ետևից:
- Ձեր կյանքում կհայտնվեն նոր մարդիկ, որոնք շատ ուրախություններ կբերեն ձեզ:
- Երջանիկ պատահականությունները՝ այն է, ինչը ձեզ կուղեկցի մոտ ժամանակներս:
- Ձեզ սպասում է շատ հոգսեր: Հուսահատության ժամանակ չկա:
- Քաոսը հոգում շատ անհաջողություններ է բերում: Կարգի բերեք:
- Ցուցաբերեք համբերություն, քանի որ շուտով հին նախապաշարմունքները դուրս կժայթքեն:
- Դուք կարող է բաց թողեք ձեր հնարավորությունը թեթևամտության պատճառով: Ուշադիր եղեք:
- Ձեզ դուր եկա՞վ ձեր կանխատեսումը: Հուսով ենք այն չվախեցրեց ձեզ: