19 ոսկե ղորհուրդ մեծանուն մանկավարժ և փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից Երեխայի դաստիարակության համար Սա պետք է կարդան բոլոր ծնողները

Իտալացի մեծանուն մանկավաժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է ով ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում:Մոնտեսորին ստեղծել է մի մեթոդ, որի հիմնական սկզբունքն է`օգնիր ինձ գործել ինքնուրույն:Ձեզ ենք ներկայացնում նրա կողմից մշակված 19 պատվիրան ծնողների համար:

1.Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը

2.Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել

3.Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել

4.Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել

5.Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել

6.Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ է լինում

7․Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ

8.Եթե երեխային հաճախ են անարգում, նա սովորում է մեղավոր զգալ

9.Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, խրախուսում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել

10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել

11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում

12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում

13. Երեխայի մասին վատ մի խոսեք ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա

14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա

15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային

16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա

17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է

18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով

19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика