Ամուսինս փորձում է քիչ քնել որպեսզի մեզ հետ ժամանակ անցկացնի․Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի ընտանեկան առօրյան և դերասանի այլընտրանքային աշխատանքը

Դերասանուհի Լուսին Վարդանյանն այս ընթացքում իր ամբողջ ժամանակը տրամադրում է միայն փոքրիկներին։Լուսինը ժպիտով նկատեց որ 6 տարեկան դստեր հետ ավելի բարդ է,քան 3 ամսական որդու։Tert.am Lifeի հետ զրույցում դերասանուհին պատմել է կարանտինի ընթացքում իրենց առօրյայի մասին,որը պտտվում է երկու երեխաների շուրջ։Արաս երեք ամսական է,բայց բավականին հանգիստ երեխա է այս օրերին ավելի հեշտ է ինձ համար։Ռուզիկիս դասերի հարցն է ամենաբարդը,որովհետև նա դժվարությամբ է տեղում նստում Անընդհատ կասի՝սա անեմ ջուր խմեմ,մի քիչ խաղամ ու այդպես շարունակ։Բայց հասցնում ենք ամեն ինչ։Մայրիկների համար բարդ բան չկա․մեր առաքելությունն է զինվել համբերությամբ ու զբաղվել երեխաներով։Չնայած աղջիկս երբեմն սրտնեղում ու ասում է շատ եմ սիրում եղբորս բայց ինձ հետ չես հասցնում ավելի շատ զբաղվել»,-ասաց դերասանուհին։

Խոսելով իրենց զբաղմունքների մասին՝Լուսինն ասաց,որ փորձում է Ռուզաննայի ժամանակն արդյունավետ բաշխել ուսմանն ու զարգացմանը զգալի ժամանակ տրամադրել,բայց խաղերի մասին էլ չմոռանալ.«Նա համացանցով տեսանյութեր է նայում,որոնք փորձում ենք կրկնել։Տարբեր բաներ ենք պատրաստում։Օրինակ այսօր մի հոլովակ է գտել որտեղ ծամոն են ստանում,խոստացել եմ որ կփորձենք Այս ընթացքում երեխաների կրթությանը կարող ենք շատ ավելի ժամանակ տրամադրել։Ռուզիկիս հետ տարբեր հոլովակներ ենք պատրաստում բանաստեղծություններ ու հեքիաթներ ենք կարդում»։

Դերասանուհին ասաց որ իր մայրիկը Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում է աշխատում,դուստրն այնտեղ տարբեր միջոցառումների է մասնակցում։Չնայած սահմանափակումներին իրենք համացանցի միջոցով շարունակում են արտասանել ու կարդալ Հիմա մենք այդ տեմպը պահում ենք այն հեքիաթներն ու նյութերը որոնք ինքն ասում էր գրադարանի բեմից,ասում է տանից տեսանյութ ենք նկարում,որը տեղադրում են գրադարանի կայքում։Որդուս հանգիստ բնավորությունը հնարավորություն է տալիս,որ դստերս համար ավելի ուսուցողական ժամանց ապահովեմ»։Դերասանուհին ծիծաղելով ասաց,որ դրսում կարճ զբոսանքների համար իրենք տարբերակ են մտածել․«Պատուհանից նայում ենք երբ բակը դատարկ է ու մարդ չկա, կարճ ժամանակով դուրս ենք գալիս։Այսպիսով օդ ենք շնչում և մի քիչ քայլում։Տպավորություն է,թե հարևանների հետ պայմանավորված ենք ու հերթափոխով ենք դուրս գալիս»։

Լուսինի խոսքով՝իրենք ընտանեկան ժամանցի պակաս երբեք չեն ունեցել,հիմա իրենց կյանքում քիչ բան է փոխվել․«Մենք ընտանքով քիչ ժամանակ անցկացնելու խնդիր չունեինք։ Նախ դերասանների աշխատանքային գրաֆիկը ֆիքսված չէ ու միշտ նույն ժամաքանակով չենք բացակայում։Բացի դա հիմա ամուսինս գիշերային հերթափոխով է աշխատում ընկերություններից մեկում համակարգչային աշխատանք է անում։Երբ նա տանը չի լինում,մենք քնած ենք։ Ցերեկային ժամերին էլ փորձում է քիչ քնել,որպեսզի մեզ հետ ժամանակ անցկացնի։Հիմա տնից է աշխատում, բայց նույն գրաֆիկով»։

ավելի մարամասն սկզբնաղբյուր կայքում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика