Գրիգը վերադառնում է Շանթ ի եթեր դերասանի նոր շոուի առաջին լուսանկարներն ու մանրամասները

Ամիսների դադարից հետո շոումեն Գրիգ Գևորգյանը վերադառնում է հեռուստաեթեր «Երեկոյան Շանթում Գրիգի հետ» նախագծով Tert.am Life-ը ներկա է եղել նախագծի առաջին թողարկման նկարահանմանը և ներկայացնում է առաջին լուսանկարներն ու մանրամասները։Առաջին թողարկմանը Գրիգը միաժամանակ 4 հյուր ուներ`Իննա Խոջամիրյանը,Դիանա Շատվերյանը,Սոնա Ռուբենյանը և Արուսիկ Տիգրանյանը,սակայն դա հստակ ձևաչափ չէ։Ըստ Գրիգի`ամեն թողարկում տարբերվելու է նախորդից։Առաջին նկարահանումից հումորիստը գոհ է մնացել

Մեր նախագիծը դասական late night ձևաչափում չէ սկսած տաղավարից ամեն դետալը տարբերվում է`ամեն անգամ տարբեր ձևաչափի զրույց ենք ունենում հյուրերի հետ։Տարբերվում է նաև նրանով որ հաղորդման մեջ շատ մեծ պարային շոու կա բացի այդ,ամեն թողարկում եզրափակվում է մեծ սթենդափով»- ասաց նա ու հավելեց որ այս ձևաչափը շատ է սիրում, տնտղել է համաշխարհային բոլոր երեկոյան շոուները

Երբ ես սկսել եմ գիտակցել,որ ինձ հետաքրքրում է հեռուստատեսությունը իմ ամենասիրելի և հարազատ ձևաչափը եղել է երեկոյան շոուն։Այս ֆորմատում մասնագիտական առումով լողում ենք։Փորձել ենք հայաստանյան երեկոյան շոուների մեջ նոր բան անել Հայկական շուկայում եղել են շատ ստացված երեկոյան շոուներ կամ ոչ այնքան ստացվածները,մենք փորձել ենք չնմանվել ոչ մեկին մի քիչ շեղվել դասականից։Միքսել ենք տարբեր ձևաչափեր» ասաց նա

Գրիգի թիմում կան մարդիկ,որոնք «Վիտամինի» թիմից էին «Womens club-ի թիմից մարդ այս պահին չեմ գտնի որ աշխատում է այս նախագծում,«Վիտամինի» թիմից մարդիկ կան`սցենարը գրում ենք ես,Վանը,Արմեն Սարգսյանը իրեն նաև շատ սքեթչերում կտեսնեք ռեժիսորն Արման Սարգսյանն է,ով Վիտամինի ռեզիդենտներից է,բայց վերջերս զբաղվում է ռեժիսուրայով,հոլովակների ռեժիսորն ու մոնտաժն անում է Վահան Եփրեմյանը»։Women’s club-ից դուրս գալուց հետո սա Գրիգի առաջին հեռուստանախագիծն է,սակայն վստահեցնում է`որևէ մեկին որևէ բան ապացուցել չի ուզում

Թե որպես սցենարիստ,թե որպես դերասան ցանկացած նախագիծ անելիս որևէ մեկին որևէ բան ապացուցելու ցանկություն չեմ ունեցել Այն,ինչ պետք է ապացուցեի պետք է ապացուցեի ինքս ինձ և վաղուց ապացուցել եմ Ես նախագիծ առ նախագիծ փորձում եմ ավելի լավն անել։Պարզապես սա հեռուստատեսային առաջին նախագիծն է որում ամեն ինչ տեղի է ունենալու իմ շուրջ։Լարվածությունս միայն այդքանով էր»- ասաց նա Նկարահանման հրապարակում Գրիգը կնոջ`պարուհի Սոնա Եսայանի հետ է,վերջինս ապահովում է պարային շոուն Գրիգն անհանգստությամբ հետևում էր Սոնայի պարային հատվածի նկարահանմանը որում բարդ կտոր կար հետո Սոնան էր ուշի ուշով հետևում ամուսնու նկարահանման ընթացքին

Դերասանը շեշտեց,որ նախագծում Սոնայի և աղջիկների պարելու առաջարկը եղել է ոչ թե իր,այլ «Շանթ» հեռուստաընկերության կողմից։«Իրենք առաջարկեցին,որ դասական բենդի փոխարեն երաժշտական հատվածն ապահովեն Սոնան և իր ստուդիայի աղջիկները,մենք էլ ասացինք` եթե Սոնայենք ենք ապահովելսւ,պետք է լինեն շատ մեծ շոուներ

Մանրամսը սկզբնաղբյուրում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика