Եթե իմանայինք այսպես է լինելու նա չէր մեկնի․Գուրգեն Դաբաղյանի կինը չի կարողանում վերադառնալ Հայաստան

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը Իննան այս ընթացքում գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի կարողանում վերադառնալ հայրենիք։Երգիչը Tert.am Life-ին հայտնեց, որ Իննան Ռուսաստանի քաղաքացի է,Մոսկվա է մեկնել մարտի 10-ին,քանի որ այնտեղ է սովորում և քննություններ ուներ հիմա չի կարողանում վերադառնալ։Ըստ Գուրգենի՝ այդ ժամանակ իրավիճակն այսքան սրված չէր Ռուսաստանում, իրենք չէին կարող պատկերացնել, որ նման փաստի առաջ են կանգնելու։

«Երբ Իննան մեկնում էր, սահմանները փակելու չվերթները չեղարկելու հետ կապված տեղեկություն չունեինք։Մտածում էինք՝ մինչև իր վերադառնալու ժամանակն արդեն ամեն ինչ կարգավորված կլինի։Կային ուսման հետ կապված հարցեր քննություններ,իր ներկայությունն այնտեղ պարտադիր էր։Հիմա Իննան իր հայրական տանն է՝ ծնողների հետ։ Եթե իմանայինք այսպես է լինելու,նա չէր մեկնի»,- ասաց Գուրգենը։Երգիչը նշեց, որ հետևում են լուրերին և անհամբերությամբ սպասում, թե երբ հնարավոր կլինի Իննայի վերադարձը։

Գուրգենը նշեց որ ամուսնությունից հետո կնոջ հետ բաժանումներ,գրեթե,չեն եղել․«Եթե կարելի է բաժանում անվանել սա ամուսնությունից հետո մեր ամենաերկար բաժանումն է։Երկուսիս համար էլ,բնականաբար,դժվար է սակայն համացանցն ինչ-որ առումով օգնում է։Զանգում ենք գրում իրար,տեսակապով ենք շատ խոսում։Որքան էլ բարդ է,ամեն դեպքում ապահովությունն առաջնային է։Կսպասենք մինչև ամեն ինչ կարգավորվի վիրուսը համեմատաբար անցնի, հետո Իննան կվերադառնա Հայաստան։Բարդ է որովհետև կարոտում ես և ուզում՝ քո սիրելի մարդը կողքիդ լինի»։

ավելին սկզբնախպյուր կայքույմ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика