Երբ երեխադ առողջական խնդիր ունի իսկ դու անզոր ես քամվում ես Գոհար Հարությունյանի ընտանեկան ֆոտոշարքն ու կյանքի բարդ փուլը

Միսս Հայաստան 1998»,«Միսս ԱՊՀ 1999» «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանի և Մնացական Թումասյանի ընտանիքն այս տարի դարձավ 13 տարեկան։Համատեղ կյանքի այս տարիների ընթացքում նրանք 5 երեխա ունեն։Բազմազավակ ընտանիք ունենալը Գոհարի ամուսնու երազանքն էր,Գեղեցկուհու տիտղոսակիրը կատակում է`ամուսնու հետ «պայմանագիր» ունեին,որ շատ երեխաներ են ունենալու

Գոհարն ընտանեկան նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել,որ բոլորով տեսախցիկի առաջ հավաքվելը հեշտ չէ,5 երեխայից յուրաքանչյուրն իր ցանկություններն ունի բայց կարողացել են ստանալ ցանկալի արդյունքը Գոհարն անկեղծացել է պատմելով ընտանեկան կյանքի բարդ կողմերի մասին։5 երեխայի խնամքը Գոհարին հեշտ չի տրվում։ Խոստովանում է`եթե ամուսնու ցանկությունը չլիներ,ինքն ավելի քիչ երեխա կունենար

Իր գերխնդիրը շատ երեխա ունենալն էր։Ի սկզբանե այդպես էինք պայմանավորվել։Զույգ երեխայի ծննդից հետո մեր կապն ավելի ամրապնդվեց։Ես շատ վախեր ունեի,բայց գնացի այդ քայլին։Եթե չլինեին ամուսնուս ճնշումները,ես միգուցե չունենայի զույգին, բայց հաղթահարեցի իմ բոլոր վախերը գնացի այդ քայլին ու հիմա շատ երջանիկ ենք» ասաց Գոհարն ու հավելեց,որ հիմա շատ ավելի խաղաղ վիճակում է պարզապես իր մոտ գերհոգնածություն է կուտակվել

«Ընտանեկան ամենօրյա հոգսը շատ է մի մարդու համար,սակայն բախտս բերել է ամուսինս չի խառնվում ես ազատ որոշումներ եմ կայացնելիս։Եթե այդ առումով մեր միջև տարաձայնություններ լինեին ինձ համար շատ ավելի բարդ կլիներ,մյուս կողմից պատասխանատվությունն ինձ մոտ կրկնապատկվում է։Երբեմն շատ բարդ է բայց երբ խենաթանալու շեմին եմ հասնում լուծումներ եմ փնտրում սկսեցի օրակարգ գրել,օրինակ ճաշի ժամերը երեխաներին ասացի`եթե ուշանան կզրկվեն այդ ժամի ճաշից,աղջիկներիս հերթապահություն նշանակեցի փոքրերին խնամելու համար։Պլանավորումը շատ կարևոր է» ընդգծեց նա։Գոհարի վախերը շատ երեխաներ ունենալու հետ կապված հենց այնպես չեն առաջացել։Որդու`Մենուայի հետ առողջական խնդիրներ են հաղթահարել,ինչը շատ է ազդել նրա վրա

Նախկինում ավելի հոգսաշատ էր,հիմա վայելքի փուլ է մոտս։Առաջին 3 երեխայիս հետ սարսափելի դժվար էր։Երբ երեխադ առողջական խնդիր ունի,իսկ դու անզոր ես քամվում ես։Մենուան 7 ամսականից ասթմա ուներ,երեկոյան ժամերին «պրիստուպ» էր ունենում պիտի վազեինք հիվանդանոց։Ամուսինս այդ ժամանակ հաճախ էր գնում Մոսկվա,ես մենակ էի։Երեխան թոքաբորբ տարավ ամեն ինչ եղել է իր հետ,հիվանդանոցի պայուսակը միշտ պատրաստ էր մեզ մոտ։Դրա հետ մեկնեղ ես էի վատառողջ` հայմորիտ ունեի։Շատ վատ փուլ ենք ունեցել և իմ և Մենուայի առողջական վիճակը և ամուսնուս ճնշումները,որ էլի պետք է երեխաներ ունենանք Իմ հոգեբանական վիճակը շատ վատ էր։Իմ բնույթին դեմ էր այդքան ընտանեկան կյանքը։Ես իմ խառնվածքով գուցե բազմազավակ մայր չեմ կիսով չափ կարիերիստ եմ։Զույգ երեխայիս ծննդից հետո ինձ փրկեց իմ աշխատանքը,այն որ հանատեղեցի ընտանիքիս խնամքն ու գործս» ասաց նա

Գոհարը շեշտեց որ ամուսինն իրեն չի մեղադրում աշխատանքին շատ ժամանակ տրամադրելու համար։Ինաը կարող է նույնիսկ ուշ ժամի վերադառնալ տուն։«Երբևէ իր կողմից ճնշում չի եղել նա միշտ ասում է,որ վստահում է ինձ։Ես չեմ պատկերացնում,որ տղամարդը կարող է բռնանալ,ինչ-որ բան թույլ չտալ կնոջը։Իհարկե ամեն ինչ բալանսի մեջ պետք է լինի,ես ինքս ինձ թույլ չեմ տա որևէ ավել բան։Իր միակ պահանջը եղել է շատ երեխաներ ունենալը։Ես իմ պարտականությունն արել եմ,ինքն էլ իր խոսքի տերն է ժպիտով ասաց Գոհարը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика