Ընտանիքում ամեն հարմար առիթ կօգտագործեն, որ ծիծաղեն թերություններիս վրա»․ «Շիրազի Վարդ»-ից Շողերի դերակատարը՝ դեպրեսիվ լինելու, ընտանիքի անդամների հետ հարաբերությունների ու բազմիցս կոտրվելու մասին

«Մոր խոստումը» և «Շիրազի Վարդը» հեռուստասերիալներից հայտնի Հռիփսիմե Սարգսյանը մասնագիտությամբ ռեժիսոր է։Ռեժիսոր դերասանուհին նաև ստեղծագործում է չափածո ժանրում։Վստահեցնում է՝սիրահարված է կյանքին։Մայրը,անթիվ-անհամար հիմարությունները ցավը,բնությունը,Բուկովսկին, Եսենինը,Չարենցը,հիասթափությունները,Բախը,Ռախմանինովը, գիշերը, կռիվները գեղեցիկ զգեստները,գինին,ֆրանսիական ֆիլմերը.այս ամենը դերասանուհու կյանքի անքակտելի մասն են ու նրա մուսաները։

Մասնագիտական ու ոչ մասնագիտական կյանքում ընտանիքի դերակատարման, գեղեցիկի ընկալման, պլաստիկ միջամտությունների ու կոտրվելու ցավի մասին Հռիփսիմեն պատմել է Tert.am Life-ի հետ ունեցած անկեղծ զրույցի ընթացքում։

Նյարդայնանում եմ,երբ ինձ անվանում են «տիկնիկ»«Գեղեցկությունը,ինչպես և ամեն ինչ այս աշխարհում հարատև չէ այդ իսկ պատճառով բացարձակ լինել չի կարող կանայք ծերանում են,ծաղիկները թոշնում:Ոչինչ և ոչ ոք կատարյալ չեն, միևնույն ժամանակ,ամեն ինչ ու ամեն մարդ արարած գեղեցիկ է այնպես,ինչպես կա:Համաձայնեք,որ հիմա՝այս դարում այլևս չափանիշներ չկան:90/60/ 90-ը վաղուց հնացել է։Անկախ աղջիկների սիրելի «տիկնիկի դեմքերից»նորաձևության առաջատար տները ոգեշնչվում են ամենատարօրինակ դեմքերից:Ինձ համար սիրուն են և՛մորս երակոտ ձեռքերը և պապիս ծալծլված դեմքը հորս մարմինը խալի մեջ կորած,եղբորս մարզված,թիկնեղ մեջքը աշխարհի բոլոր աղջիկները:Մարդը առհասարակ գեղեցիկ արարած է» ասաց դերասանուհին:

Հիշելով մանկության տարիները՝Հռիփսիմեն ասաց որ երբեք բարդույթներ չի ունեցել։Ինքն իրեն շատ է սիրում և պատրաստ է շարունակել սիրել՝ցանկացած մարմնում։«Հիմա նայում եմ ուսերիս ու ոտքերիս որ շատ բարակ են ու նիհար։16-ամյա աղջնակի կազմվածք ունեմ ու հասկանում եմ,որ պետք է ունենալ բարդույթեր բայց չունեմ:Ես սիրում եմ մարմինս էլ,դեմքս էլ։Ինձ հույս եմ տալիս որ այս անտանելի օրերը անցնեն,կգնամ մարզասրահ:Բայց երևի հասկանալի է,որ էլի չեմ գնալու»,ժպիտով ասաց նա ու տարակուսանքով հավելեց՝չգիտի երևի գեղեցիկ է սակայն կցանկանար ավելի ինքնատիպ դեմք ունենալ։

Նյարդայնանում եմ,երբ ինձ անվանում են «տիկնիկ»։Պլաստիկ միջամտության չեմ դիմել,սակայն դրանց նորմալ եմ վերաբերվում։ Կարծում եմ եթե մարդու հոգեբանության վրա ազդում է ինչ-որ բան ու անլիարժեքության բարդույթ ձևավորում,պետք է մի բան ձեռնարկել Ինչու չանել,եթե ինքն իրեն դուր չի գալիս:Չի նստելու չէ՞դարդ անի,նախանձ,չարություն սնի իր մեջ,մեկուսանա բոլորից:Թող փոքրացնի քիթը,եթե դա է իր երջանկությունը,սիրի իրեն ու բաց լինի աշխարհի համար»:

Մինչև շփվելն ինձ հիմնականում հիմարի տեղ են դնում Արտաքին և ներքին ներդաշնակությունը դերասանուհու կյանքում շատ կարևոր են։Մի քանի բանաձև ունի,որոնք նրան տանում են դեպի ներդաշնակություն․«Ես անընդմեջ փորձում եմ ինձ կատարելագործել,ինքնամաքրվել,ազատվել արատներից:Ինձ համար գեղեցիկ ներաշխարհը, լուսավոր մտքերը շատ կարևոր են:Կարդում եմ,գրում,«տրանսցենդենտալ» մեդիտացիա եմ անում՝շատ է հանգստացնում:Բայց իմ կատարելապաշտությունն ինձ տանջում է։ Չնայած ասում են՝լավ է,քանի որ դրա շնորհիվ միշտ կկատարելագործվես,բայց վատ է,որ միշտ դժգոհ ես քեզնից ու քո արդյունքներից: Լավ կլիներ, եթե այսքան խիստ չլինեի իմ ինքնադաստիարակության մեջ ու մեկ-մեկ կանգնեի շունչ քաշելու համար»:

Հռիփսիմեն նկատեց՝շատերը հանարում են,որ եթե գեղեցիկ,խնամված ու ոճային ես, դժվար թե խելացի լինես և դա ցավալի կարծրատիպ է։«Սարսափելի է իսկապես։Ինձ էլ,մինչև հետս շփվելը,հիմնականում հիմարի տեղ են դնում:Չգիտեմ ինչով է պայմանավորվա Վերջ տվեք այդ ընկալմանը՝ նյարդայնացնում է, ծիծաղելի չէ»:Դերասանուհին,ով նաև բանաստեղծություններ է հեղինակում ասաց․«Գրում եմ ամեն ինչի մասին:Ես սիրահարված եմ կյանքին:Գրելիս ինչ-որ վիճակի մեջ պետք է լինեմ՝ էքստազի ու բերկրանքի մեջ կամ ծայրահեղ տխուր ու դեպրեսիվ.միջին վիճակում ոչինչ անել չեմ կարող»:

Հռիփսիմեն նշեց որ իր տեսակն իրեն միշտ է խոչընդոտում «Դա «Աքիլլեսյան գարշապարս» է:Շատ դժվար է:Մարդիկ այսօր վախենում են զգացմունքներ ունենալ,իսկական լինել:Եվ հենց մի մաքուր ապրում ու հուզում են տեսնում, հարձակվում են վրան։Չեմ կարող ընթերցողի հոգին հուզել ու մի սրտաճմլիկ պատմություն պատմել,թե ինչպես ձեռքերիս մեջ մահացավ մանկությանս ընկերը:Չեմ կարող և փառք Աստծո:Կարող եմ ասել որ ընկերներ չունեմ որ շատ հաճախ ինքս եմ «մահացել»։Շատ անգամ չեմ հասկացվել ու բազում անարդարությունների բախվել: Դժվար է անհատականության կյանքը մեր երկրում»:Դերասանուհին ժպիտով ասաց,որ ծանոթներն իրեն անվանում են դրամայի թագուհի․«Անընդհատ էլ կոտրվում եմ։Ցավալի է:Ես իրականում շատ դեպրեսիվ եմ:Ինձ թվում է՝տրամադրությունս ինձնից անկախ գոյություն ունի:Կարող եմ օրերով լացել ու անտանելի ճգնաժամեր ունենալ։Մեկ էլ խելքիս փչի ու դառնամ աշխարհում ամենաուրախ մարդը,տոն դարձնեմ իմ ու հարազատներիս կյանքը ծիծաղ ու գինի»:

Ընտանիքում ամեն հարմար առիթ կօգտագործեն,որ ծիծաղեն թերություներիս վրա«Հիմնականում ընտանիքս աշխատում է չխառնվել պրոֆեսիոնալ հարցերին: Եթե չօգնեն, չեն խանգարի:Ուժ են տալիս սիրտ են տալիս:Շատ են աջակցում: Նկարահանման պատրաստվելիս մայրս միշտ օգնում է look-երս հավաքել,մազերս հարդարել:Նկարահանումներից հետո՝ հոգնած ու ալարկոտ «վեր եմ ընկնում» բազմոցին ու քնում։Հայրս գրկում,տանում է մահճակալիս պառկեցնում: Քթի տակ ասում է.«երեխուս էլի տանջել են վատ մարդիկ»:Առանց ընտանիքիս իհարկե շատ դժվար կլիեր, նույնիսկ՝ անհնար»,- ասաց Հռիփսիմեն:Ընտանիքի անդամներն ադեկվատ են արձագանքել նրա մասնագիտական ընտրությանը.Ասացին՝Աստված քեզ հետ,բայց անտանելի ծանր մասնագիտություն է:Քեզ շատ բարդ կյանք է սպասվում: Քեզ հաջողություն ու հոգու ամրություն»:

Առաջին եթերին,ըստ Հռիփսիմեի,ընտանիքում այնքան էլ ոգևորությամբ չեն սպասել։«Իմ առաջին եթերի ժամանակ ընտանիքս առանձնապես ոգևորված չէր:Օրինակ հրեաներուրախանում են,երբ իրենց երեխան բնական կարիքներն է հոգում,ասում ապրես։Ասում են՝ այդպես է ճիշտ։Պետք է փոքրուց ոգևորել երեխային՝ասել, որ նա ամենալավն է:Իմ ընտանիքը,մեղմ ասած այդպիսին չէ: Ավելին ասեմ, ընտանիքում ամեն հարմար առիթ կօգտագործեն, որ ծիծաղեն թերություններիս վրա։Այդքան էլ զգուշացնում եմ,որ չի կարելի բոլորին պատմել, որ շատ քնկոտ եմ, իսկ խոհանոցում՝ զրո: Ես դեռ պիտի ամուսնանամ, չէ՞», — ժպիտով եզրափակեց նա։

Աղբյուր tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика