Հասկանում եմ որ սիրված ու գնահատված եմ Սուսաննա Պետրոսյանի ամուսնու անակնկալն ու 31-ամյակի չեղարկված ծրագրերը

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն այսօր նշում է 31-ամյակը:Մոտ չորս ամիս է`Չինաստանում բնակություն հաստատած երգչուհին կարանտինային օրակարգի պատճառով Հայաստանում է:Tert.am Life-ի հետ զրույցում Սուսաննան ասաց,որ տոնական օրը սկսվել է կեսգիշերին ամուսնու անակնկալով:«Մանրամասներ ասել չեմ ուզում,բայց շատ հաճելի է նման ուշադրությունը:Այդպիսի պահերին հասկանում եմ,որ սիրված ու գնահատված եմ-ասաց նա հավելելով,որ հասցրել է կեսգիշերին երազանք մտապահել երազանքս կապված է ընտանիքիս հետ:Ասեմ որ երազանքներս հիմնականում կատարվում են

Սուսաննայի խոսքով չորս տարվա մեջ առաջին անգամ ծննդյան օրը Հայաստանում է նշում «Երբ Չինաստանում էինք ապրում,մտածում էի որ եթե Հայաստանում նշեի ծննդյանս օրը,բոլոր ընկերներիս բարեկամներիս կհրավիրեի:Ստացվեց այնպես,որ Հայաստանում եմ նշում բայց չեմ կարող:Եթե չլիներ ստեղծված համաճարակային իրավիճակը հաստատ ուրիշ կերպ կնշեի իմ օրը,բայց քանի որ հետևում ենք պարետատան կանոններին այսօր երեկոյան կնշենք ընտանիքի անդամներով,հյուրեր չենք ունենա»։Սուսաննան այնքան էլ չի սիրում իր ծննդյան օրը,քանի որ ևս մեկ տարով մեծանում է.«Տխրում եմ ծննդյանս օրը քանի որ ինձ հոգեպես 27 տարեկան եմ զգում:Երբ դեռ քսանի մեջ էի,ինձ թվում էր`երեսունը շատ հեռու է,չի մոտենա ինձ Հիմա արդեն սովորել եմ արդեն չորսով սկսվող տարիքը չեմ պատկերացնում» ժպիտով նկատեց երգչուհին:

Սուսաննայի դուստրը 3-ամյա Ալիսան,մայրիկին առավոտից է ուրախացրել.«Շնորհավորել է ինձ,համբուրում է անընդհատ Ընդհանրապես աղջիկս հաճախ է ինձ սիրո խոստովանություն անում»:Անդրադառնալով Հայաստան վերադառնալուց հետո իրենց փոփոխված առօրյային երգչուհին ասաց.«Հարմարվելու խնդիր չեմ ունեցել:Ինձ շատ լավ եմ զգում այստեղչնայած կարոտում եմ նաև Չինաստանը Խնդիրն այն է,որ Հայաստան վերադառնալուց հետո Ալիսան չինարենը շատ է մոռացել:Առաջ հայերենին հավասար չինարեն էր խոսում քանի որ մանկապարտեզ էր հաճախում այնտեղ:Կարծում եմ, երբ հետ գնանք, նորից կվերականգի լեզվի իմացությունը

Մարիամ Խաչատրյան

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика