Միսս Հայաստան 2003» «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը արտակարգ դրության ընթացքում հասկացել է,որ ավելի,քան սովորել է,տանը միշտ պետք է բազմամարդ լինի,նույնիսկ իրեն «կորցնում» է,երբ մենակ է մնում։Tert.am Life-ի հետ զրույցում Լուսինեն ասաց որ երկու երեխա ունեցող մայրիկը տանը մենակ մնալիս այլևս չի իմանում`ինչով զբաղվել։Մենակություն չեմ սիրում
Աշխատանքդ ու անելիքներդ շատ են,բայց չես հասկանում`որտեղից,ինչպես սկսել երբ տանը մենակ ես:Սովորել եմ նաև նրան որ միշտ տանը մարդիկ են լինում հավանաբար դա էլ է ազդում,որ չեմ կարողանում վայելել մենակությունս Ես նախընտրում եմ տանը լինելու դեպքում շրջապատված լինել շատ մարդկանցով,ոչ թե լինել միայնակ» ասաց Լուսինեն ու վստահեցրեց`մարդկային աղմուկից ամենևին չի նյարդայնանում
Ամուսնուս հետ առանձին ժամանակ անցկացնելը կարևոր է։Ընտանեկան առօրյան Լուսինեի համար առաջնային է։Գեղեցկուհու տիտղոսակիրը միշտ նշում է թե իր համար որքան կարևոր է երեխաների հետ ժամանակ անցկացնելը տանը լինելը։Լուսինեն փորձում է այնպես անել,որ երեխաների հետ անցկացվող ժամանակը միշտ հագեցած լինի միաժամանակ,չտուժի ամուսնու հետ առանձին ժամանակ անցկացնելու հնարավորությունը.«Միշտ փորձում եմ հանգստի համար ժամանակ գտնել,երկու շաբաթը մեկ ամուսնուս Հայաստանում ինչ-որ մի տեղ գնալ»։Վախեր չունեմ։Լուսինեի խոսքով`ինքը վախեր չունի։Հոգեբանական վախեր նա չառանձնացրեց,միակ վախը որ մտաբերեց երկար մտածելուց հետո,միջատներից է