Ախորժալի և անուշաբույր խոզի միս՝ սոխով և սնկով

Բաղադրիչներ

  • Խոզի անյուղ միս – 600 գ
  • Սունկ – 300 գ
  • Սոխ – 0.5 հատ
  • Կծու պղպեղ
  • Կանաչի
  • Աղ և այլ համեմունքներ

Պատրաստման եղանակը Խոզի միսը կտրատել չափաբաժիների, աղ և պղպեղ, ըստ ցանկության՝ համեմունքներ ցանել և թողնել՝ մարինացվի մոտ 5-7 րոպե: Շամպինիոնը խոշոր կտորների բաժանել, սոխը կիսալուսնաձև կտրատել: Խոզի միսը տապակել բուսայուղով: Պատրաստի միսը շարել անձեռոցիկի վրա: Նույն տապակի մեջ տապակել սոխը և մի քանի կտոր կծու կարմիր պղպեղ: Շարել մսի վրա: Նույն տապակի մեջ շատ արագ տապակել շամպինիոնը (բառացիորեն 5 րոպե) և պատրաստի սունկը շարել սոխի վրա, թարմ կանաչի ավելացնել և մատուցել թարմ բանջարեղենի հետ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика