Ահա թե ինչ կլինի Ձեր օրգանիզմի հետ եթե օրվա ընթացքում 10 նուշ ուտեք

Ընդեղենը պետք է առողջ սննդակարգի անբաժան մասը կազմի,քանի որ պարունակում է մի շարք սննդարար նյութեր,որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար:Fithacker.ru-ի հաղորդմամբ՝օրվա ընթացքում 10 նշի օգտագործումը կօգնի օրգանիզմը հագեցնել միկրոտարրերով:

Մեծ քանակով բջջանյութ և սննդարար նյութեր է պարունակում:Նուշը մեծ քանակով բջջանյութ,այլ սննդարար նյութեր է պարունակում,այդ թվում՝սպիտակուցներ,մագնիում,կալիում

Հարուստ է հակաօքսիդանտներով:Հակաօքսիդանտներն անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար Դրանք ամրացնում են իմունային համակարգը, օրգանիզմից դուրս բերում տոքսինները:

Հարուստ է վիտամին E-ով: Վիտամին E-ն կարևոր է մազերի մաշկի,մի շարք օրգանների առողջության համար Ընդեղենի շարքում նուշն ամենաշատն է վիտամին E պարունակում:Նշի պարբերական օգտագործումը դրական ազդեցություն կունենա սրտի մաշկի,մազերի առողջության վրա

Oգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:Եթե տառապում եք շաքարային դիաբետով կարող եք առավոտյան մի քանի նուշ ուտել:Այն բավական մեծ քանակով մագնիում է պարունակում,որն օգնում է արագացնել նյութափոխանակությունը կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը

Արդյունավետ միջոց է զարկերակային ճնշումը և արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար Մագնիումի անբավարար մակարդակը կարող է զարկերակային ճնշման և արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ

Կարող է օգնել նիհարել: Նուշը հարուստ է սպիտակուցներով,այն քիչ քանակով ածխաջրեր է պարունակում,ինչի շնորհիվ կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից:Պրոտեինի և բջջանյութի բավարար քանակը երկար ժամանակով հագեցածության զգացում կհաղորդի

Օգտակար է հղիներին:Նուշն օգտակար է թե կնոջ թե պտղի առողջությանը:Այն կօգնի օրգանիզմը հագեցնել բավարար քանակով հանքանյութերով և վիտամիններով

Խթանում է ուղեղի աշխատանքը:Օրվա ընթացքում 8-10 նշի օգտագործումը կխթանի ուղեղի աշխատանքը,կնպաստի նյարդային համակարգի բնականոն գործունեությանը

Օգտակար է սրտի առողջությանը:Նուշը մագնիում և կալիում է պարունակում,որոնք օգնում են իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը

Օգնում է փորկապության դեպքում:Մթերքները որոնք մանրաթելեր են պարունակում օգնում են լուծել փորկապության խնդիրը:Սննդակարգ ներառեք նուշ,որը կօգնի լավացնել նյութափոխանակության համակարգի աշխատանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика