Աղի նոր անսպասելի վտանգ է հայտնաբերվել

ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի մաս կազմող նյարդաբանական խանգարումների և ինսուլտի Ազգային ինստիտուտում գիտնականները հայտնաբերել են աղի նոր վտանգ: Այս մասին գրում է EurekAlert!-ը: Մասնագետները պարզել են, որ աղի շատ օգտագործումը կարող է առաջացնել կոգնիտիվ խանգարում, ընդհուպ՝ մինչև մարազմ:

Փորձերն իրականացվել են հետազոտական մկների վրա, որոնք ընդունել են շատ նատրիում պարունակող սնունդ: Նրանց մոտ առաջացել են թուլամտության ախտանշաններ: Աղը բերել է աղիքների բացասական փոփոխությունների, ինչպես նաև՝ ուղեղի արյան հոսքի նվազման:

Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խախտումներն առաջացել են տաու սպիտակուցի կուտակման պատճառով: Երբ գիտնականներն արգելափակել են տաու սպիտակուցը ծածկագրող գենը, աղային դիետան այլևս թուլամտություն չի առաջացրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика