Աղոթք ընտանիքի համար

Սիրող և ողորմած Աստված,օգնիր մեր ընտանիքին,որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ

Օգնիր որ Քո բարությունից սովորելով,օգնենք ու կարեկից լինենք դիմացինին

Օգնիր,որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի

Օգնիր,որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք միշտ Քեզ փառք տալով

Օգնիր,որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք

Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով,որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝փառք տալով Հորը,Որդուն և Ս.Հոգուն

Ամեն

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика