Բաղադրիչներ՝
- Հավի ֆիլե 200 գ
- Պահածոյացված եգիպտացորեն 100 գ
- Պանիր պինդ 50 գ
- Ձու 2 հատ
- Շամպինիոններ մարինացված 5-7 հատ
- Թարմ վարունգ 1 հատ
- Բուսական յուղ 1 ճաշի գդալ
- Մայոնեզ 2-3 ճաշի գդալ
- Մաղադանոս (կանաչի)
- Աղ
- Պղպեղ
Պատրաստման եղանակը՝ Հավի ֆիլեն եփել: Քամել արգանակը: Մի ամանի մեջ կտրել հավի կրծքամիսը և վարունգը շերտերով: Ավելացնել քերած պանիր և պահածոյացված եգիպտացորեն. Կոտրել ձուն այլ ամանի մեջ, աղ և պղպեղ ավելացնել: Բուսական յուղով տապակել երկու կողմերը: Չորացնել ձվածեղը և կտրտել շերտերով: Աղցանը խառնել մայոնեզով:
Ավելացնել աղ՝ ըստ ճաշակի: Ավելացնել կտրտած ձվածեղը: Դրեք մատուցման ափսեի վրա և զարդարեք մարինացված շամպինիոններով ու մանրացրած մաղադանոսով: Սառնարանում մի քիչ սառեցրեք: Կարող եք արդեն մատուցել այն:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ entertainmentblog.ru