Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը։Խատուտիկի օգտակար հատկությունները և թե դրանով ինչ կարելի է պատրաստել

Խատուտիկի օգտակար հատկությունները։

1. Բուժում է հոդերը և ապաքինում է վերքերը։

2. Օգտակար է մարսողության համար՝ նորմալացնում է ախորժակը, լավացնում է մարսողությունը։

3. Օգտակար է նյարդային համակարգի համար՝տոնուս է հաղորդում և խթանում է այն:Ուժերի անկման քրոնիկական հոգնածության նյարդային գերլարվածության դեպքում խատուտիկը կօգնի։

4. Վերացնում է թույներն ու տոքսիններն օրգանիզմից,նաև վերացնում է դեղամիջոցների չմտածված օգտագործման հետևանքները։

5. Խատուտիկն ունի լեղամուղ հակաճիճվային և թեթև թուլացնող հատկություններ։

6. Հարուստ է վիտամիններով և հանքանյութերով Պարունակում է մեծ քանակությամբ պղինձ,երկաթ,կալիում,մագնեզիում,նատրիում մանգան,վիտամիններ A,C,նաև B խմբի:

7. Խատուտիկը հարթեցնում է մաշկը և լավացնում է դեմքի գույնը, վերացնում է պեպենները։

Խատուտիկի ծաղիկները և տերևները հավաքելու լավագույն ժամանակը գարունը և ամռան սկիզբն են:Արմատները հասնում են օգոստոսին սեպտեմբերին կամ ապրիլի վեջին,մայիսի սկզբին։

Բուժիչ միջոցներ խատուտիկով։

1.Անեմիայի բուժում Խառնիր 3 ճ.գ.խատուտիկի ծաղիկներ և 3 ճ.գ մեղվախոտի տերևներ:Ավելացրու 2 ճ.գ եղինջ և 1 ճ.գ. օշինդր:Վրան 1 լ. եռացած ջուր լցրու: Խմիր 50-ական մլ թուրմ օրական 6 անգամ։

2.Փորկապության և որովայնի փքվածության դեպքում 1 թ.գ.խատուտիկի տերևների վրա 1 բաժակ ջուր լցրու և մարմանդ կրակի վրա եռացրու 15 րոպե:Թող թրմվի կես ժամ:Խմիր 1-ական ճ.գ.օրական 3-4 անգամ:

3.Հորմոնալ անհավասարակշռության դեպքում 3-լիտրանոց ապակե տարան լցրու խատուտիկի տերևներով ավելացորւ 1 կգ շաքարավազ,խառնիր:Թող մնա պատուհանագոգին 3 շաբաթ,քամիր:Ստացված էլիքսիրը շաքարավազի փոխարեն ավելացրու թեյին 1-2 ական ճ. գ.:

4. Մաշկային հիվանդությունների դեպքում 1 ճ.գ.մանրացված արմատների վրա 1 բաժակ տաք ջուր լցրու,մարմանդ կրակի վրա եռացրու 15 րոպե,սառեցրու և քամիր:Խմիր բաժակի 1/3 մասը տաք վիճակում ուտելուց 15 րոպե առաջ օրական 3 անգամ:

5. Մազերի դիմակ 200 մլ եռացած ջուրը լցրու 1 ճ.գ.խատուտիկի մարնրացված թարմ տերևների վրա:Միջոցը քսիր գլխամաշկիդ և մազերիդ ողջ երկարությամբ:Գլուխդ փաթաթիր սրբիչով և սպասիր 30 րոպե:Լվա գլուխդ:Այս դիմակը լավ ամրացնում է մազերը:

6. Խատուտիկով ջեմ Խատուտիկի 500 ծաղկաբույլը լավ լվա և մեկ օր թող սառը ջրի մեջ:Ավելի լավ է՝ջուրը մի քանի անգամ փոխել այդպես ամողջ սառնությունը կվերանա:Նշված ժամանակից հետո ջուրը քամիր, 1 լ.սառը ջուր ավելացրու և եռացրու 10 րոպե:

Եփուկը քամիր լավ ճզմիր:Եփուկին ավելացրու 1 կգ շաքարավազ 2 կիտրոնի հյութ: Մոտ մեկ ժամ եփիր մարմանդ կրակի վրա: Սառեցրու և լցրու ապակե տարաների մեջ:Գործում է որպես ջերմիջեցնող միջոց:Իմունիտետի լավացման համար կարելի է այս ջեմը քսել բլիթների վրա հատապտուղների հետ մատուցել որպես դեսերտ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика