Ամերիկյան ընկերակցության գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը

Օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի ամերիկյան ընկերակցության գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Ինչպես գրում է actualnews.org կայքը, այս ըմպելիքը դրական ազդեցություն է ունենում բերանի խոռոչի, մաշկի ու մարսողական համակարգի վրա։

Փորձագետների խոսքով՝ իրենց դեռ չի հաջողվել պարզել սուրճի նման դրական ազդեցության պատճառները, սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այն իսկապես շատ օգտակար ազդեցություն է ունենում։ Հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են գրեթե ամեն օր սուրճ խմած հիվանդների տվյալներն ու համեմատել դրանք քաղցկեղով հիվանդ այն անձանց տվյալների հետ, որոնք բացառել են այս ըմպելիքն իրենց սննդակարգից։

«Սուրճը պարունակում է հարյուրավոր ակտիվ միացություններ, այդ թվում՝ լիգնաններ, ֆլավոնոիդներ, կոֆեին և բազմաթիվ այլ պոլիֆենոլներ։ Չնայած էներգիայի ակտիվ սպառմանը՝ այդ նյութերը կարող են արգելակել մուտացիաներն ու բջիջների վնասվածքները, ինչն էլ արգելակում է օնկոլոգիական հիվանդության զարգացման գործընթացը։

Բացի այդ, սուրճը կարող է դանդաղեցնել մետաստազավորման գործընթացը, ինչի շնորհիվ քաղցկեղի դեպքում կիրառվող թերապիան ավելի արդյունավետ է լինում», — նշում են գիտնականները։
Նրանց խոսքով՝ սուրճը կարող է դանդաղեցնել քաղցկեղածին տարրերի՝ աղիներով անցնելու գործընթացը՝ թույլ չտալով դրանց մնալ օրգանիզմում։ Նման ազդեցության շնորհիվ աղիների և մարսողական համակարգի այլ օրգանների քաղցկեղի զարգացման հավանականությունը հասնում է նվազագույնի։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика