Ամոթ քեզ գյումրեցի պատգամավորը Վազգեն Մանուկյանին ակցիայի մասնակիցներին բոմժեր անվանելու համր

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնшծու Վազգեն Մանուկյանը դեպի Գյումրի իր ճանապարհը փակած շիրակցիներին անվանել է «բոմժեր», որոնց «Իմ քայլ»-ը գումար է բաժանել:

Մանուկյանն այս մասին ասաց լրագրողներին՝ Գյումրու Արшգած մարզամշակութային կենտրոնի դահլիճ մտնելիս: Լրшգրողի հարցին թե ովքե՞ր էին ճանապարհը փակել, ունեի՞ն ասելիք, Մանուկյանը պատասխանեց. «Ընդամենը բոմժեր էինш ում «Իմ քայլ»-ը փող էր բաժանել, էդքան բան: Մեր մեքենաները մնացել են, ես անցել, եկել եմ»:

ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Մանուկյանի արտահшյտություններին, պատգամավոր Կարեն Սարուխանյանը ասաց. «Երբ իրեն «փրկիչ» հռչակած և կոռուպցիոն բազմապիսի շղթաներով ամրացածների վարչապետի թեկնшծուն վախից և ներշնչանքից արդեն անվտանգության աշխատակիցներ է իր կողքով քայլեցնում ու սրանով հանդերձ Գյումրու մոտ հավաքված քաղաքացիներին համարձակվում է վիրավորել` նեղսրտելով, որ ճանապարհն էին փակել, ապա ես ինձ թույլ կտամ հավաքված և բողոքի խոսք ասող քաղաքացիների անունից շատ մեղմ, բայց երկու բառ ասել ինքնահռչակին. ամոթ քեզ»:

Ըստ Սարուխանյանի, ինչ վերաբերում է գումար բաժանելուն՝ դա սուտ հայտարարություն է: «Իմ քայլ»-ը ոչ թե գումար չի բաժանել, այլ ընդհանրապես «Իմ քայլ»-ի տրամաբանությունից շատ հեռու է նման արատավոր երևույթը: «Դա իրենց ձեռագիրն է, իրենց արարքներով են դատում ու խոսում: Որևէ գումար որևէ մեկին չի տրվել: Երբեք «Իմ քայլ»-ը նման գործողություն չի անի»,-ասաց Սարուխանյանը:

Հիշեցնենք, քիչ առաջ Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածում ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանին և Իշխան Սաղաթելյանին, գյումրեցիներն ու Շիրակի մարզի բնակիչները թույլ չեն տվել, որ շարունակեն ճանապարհն ու մտնեն Գյումրի:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика