Հավի քարաճիկով այս անհավանական համեղ սալտիսոնը պատրաստելու համր անհրաժեշտ է՝
Բաղադրիչները
- Հավի քարաճիկ – 2 կգ
- Կարմիր պղպեղ – 0,5 թ․գ․
- Դափնու տերև – 2 հատ
- Բահար – 10 հատիկ
- Սև պղպեղ – ըստ ճաշակի
- Ժելատին – 10 գր․
- Օրեգանո – 1թ․գ․
- Դիժոնյան մանանեխ – 1 ճ․գ․
- Աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Լավ լվացեք քարաճիկը և մաքրեք ճարպի թաղանթները։ Թրջեք քացախաջրի մեջ և թողեք մեկ ժամ։ Այնուհետև լվացեք։
2. Քարաճիկները եփեք ցածր կրակի վրա մինչև պատրաստ կլինեն։
3. Սառեցրեք, բայց արգանակը մի թափեք։ Ավելացրեք օրեգանոն և կարմիր պղպեղը։
4. 150 մլ արգանակ լցրեք, սպասեք մինչև սառչի, նախօրոք տաքացրեք ժելատինը և լցրեք արգանակի վրա, խառնեք և այս ամենը լցրեք քարաճիկների վրա։
5. Վերցրեք ձևամանը, մեջը սննդային թաղանթ փռեք, քարաճիկներով զանգվածը լցրեք ձևամանի մեջ, վրայից սննդային թաղանթով ծածկեք, վրան ծանրություն դրեք և մեկ գիշերով դրեք սառնարանը։ Մատուցեք մանանեխով։