Այս բաղադրատոմսով անչափ համեղ ՌաՖաելլոն կարող եք պատրաստել տանը

Նախապես ասենք, որ այս Ռաֆաելլոն պատրաստելու համար եփելու կարիք չկա:

70 հատ Ռաֆաելլո ստանալու համար ձեզ պետք կգա

  • Խտացրած կաթ – 1 բանկա (200 գր.)
  • Սերուցքային կարագ – 1 տուփ (200 գր.)
  • Վանիլ (կարելի է կոնյակ) – ըստ ճաշակի
  • Կոկոսի քերուկ – 200 գր.
  • Նուշ – 1 բաժակ

Պատրաստումը

Սենյակային ջերմաստիճանում փափկած սերուցքային կարագը տրորել պատառաքաղով: Կարագը խառնել խտացրած կաթի հետ, ավելացնել վանիլ (կամ կոնյակ) և կոկոսի քերուկի կեսը (100 գր.): Զանգվածը լավ հարել, որ ստանաք միաձույլ կրեմ: Ստացված կրեմը դնել սառնարան մեկ օր: Մեկ օր անց հանել թանձրացած կրեմը և ձև տալ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1թ/գ կրեմ, մեջը նուշ դնել և ռաֆաելլոյի կոնֆետների ձև տալ:

Պատրաստի կոնֆետները պատել մնացած կոկոսի քերուկով (100 գր.), տեղավորել գեղեցիկ տուփի կամ հարմար ափսեի մեջ և դնել սառնարանում: Կոնֆետները մատուցել սառը վիճակում, քանի որ սենյակային ջերմաստիճանում դրանք կհալվեն (թեպետ չեն հասցնի, քանի որ ակնթարթորեն անհետանում են):

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика