Այս իրերին դիպչելուց հետո հարկավոր է անհապաղ լվացվել լուրջ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ են տալիս Մասնագետները

Գիտնականները բոլոր առարկաներից առավել կեղտոտ ու վտանգավոր են համարում զուգարանակոնքերն ու դրանց շուրջը գտնվող իրերը, որոնց վրա կուտակվում են հսկայական քանակությամբ ախտածին մանրէներ,սակայն բժիշկների մեծ մասը համաձայն չեն այս պնդման հետ, քանի որ համարում են որ կան առարկաներ որոնք կարող են շատ ավելի վտանգավոր լինել:Մասնագետները ներկայացրել են այն իրերը,որոնց դիպչելուց հետո հարկավոր է անհապաղ լվացվել լուրջ խնդիրներից խուսափելու համար:

Փորձագետների կարծիքով՝ամենից կեղտոտ առարկան համարվում է փողը որը բազմաթիվ մարդկանց ձեռքում է հայտնվում և մեծ քանակությամբ բակտերիաներ է փոխանցում մի մարդուց մյուսին:Բացի այդ վտանգավոր են համարվում նաև համակարգիչների ստեղնաշարերն ու մկնիկները:Հետազոտությունները ցույց են տվել որ դրանց մակերևույթին բակտերիաները կարող են ավելի շատ լինել,քան զուգարանակոնքին ուստի նման իրերը կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

Բավական մեծ քանակությամբ բակտերիաներ ու վտանգավոր մանրէներ կարող են լինել նաև սմարթֆոնների վրա, իսկ այս սարքերը մշտապես մարդկանց հետ են լինում:Վերոնշյալ իրերի հետ շփման դեպքում վտանգը նվազեցնելու համար հարկավոր է հնարավորության դեպքում պարբերաբար ախտահանել դրանք ոչ շատ ագրեսիվ ախտահանիչ միջոցներով և լավ լվանալ ձեռքերը դրանց դիպչելուց հետո:

Վարակների աղբյուր կարող են հանդիսանալ նաև հասարակական տրանսպորտի բռնակներն ու հենակները ինչպես նաև սուպերմարկետների զամբյուղներն ու սայլակները,որոնցից ամեն օր հարյուրավոր մարդիկ են օգտվում:Վտանգավոր միկրոօրգանիզմներ են պարունակվում նաև սնման կետերի մենյուների վրա,ուստի մասնագետները խորհուրդ են տալիս միշտ լվանալ ձեռքերը ուտեստները պատվիրելուց հետո:

Ինչպես գրում է actualnews.org կայքը,վերոնշյալ առարկաներից բացի չի կարելի մոռանալ անձնական հիգիենայի մասին նաև կենդանիների հետ շփումից հետո:Ընդ որում՝հարկավոր է լվանալ ձեռքներն անգամ ընտանի կենդանիների հետ շփումից հետո,քանի որ ամենախնամված ու մաքուր կենդանու մորթու վրա անգամ կարող են լինել փոշու և կենսագործունեության արգասիքների մնացորդներ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика