Այս փքաբլիթները անպայման պետք է փորձել, բառացիորեն հալվում են բերանում

Այս բաղադրատոմսը վերջերս է հայտնվել մեր ընտանիքում, սակայն արդեն դարձել է բոլորիս ամենասիրելին։ Այս փքաբլիթները անպայման պետք է փորձել։ Խմորը պարզապես հալում է բերանում։

Բաղադրիչներ․

  • 1 տարա խտացրած կաթ,
  • 4 ձու,
  • կես թեյի գդալ սոդա, քացախով հանգցրած,
  • մոտ 500 գրամ ալյուր,
  • բուսական յուղ տապակելու համար,
  • շաքարի փոշի։

Պատրաստումը․ Հարեք ձուն պատառաքաղով և լցրեք խտացրած կաթը։ Ավելացրեք քացախով հանգցրած սոդան և ալյուրը, խառնեք և հունցեք խմորը։ Խմորին հաղորդել երշիկի տեսք և կտրել մանր կտորների։ Յուրաքանչյուրից գնդեր սարքել։
Տապակել պատրաստի գնդերը բուսական յուղով պատած թավայի մեջ։ Պատրաստի փքաբլիթները դնել անձեռոցիկների վրա, որպեսզի յուղը քաշի։ Լցնում ենք շաքարի փոշի և վայելում այս համեղ քաղցրավենիքը։

Բարի ախորժակ։ Կիսվեք ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես պատրաստեն այս համեղ փքաբլիթները։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика