Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Անահիտը դառնում է 33 տարեկան: Նա իր օրը նշում է Լաստիվերում: Երգչուհին Ինստագրամի իր էջում 2 նոր լուսանկար է հրապարակել:
Առաջինում ցույց է տվել իր հայրիկի նվերը տարեդարձի առթիվ՝ նոր մեքենա: Երգչուհին շնորհակալություն է հայտնել հայրիկին այս նվերի համար: Երկրորդ լուսանկարում Անահիտը որդու՝ Արմանի հետ է: Նա հրապարակումը մակագրել է. «Ամենալավ ծննդյան օրը»: