Անելյա Գուբրյանը այլևս «Խաբկանք»-ում չնկարահանվելու մասին

Անելյա Գուբրյանը, ով այս շրջանում նկարահանվում էր «Խաբկանք» հեռուստասերիալում, մի քանի օր է՝ եթերում չէ: Անատի Սաքանյանի կերպարը, որը, ըստ սցենարի, Անելյայի հերոսուհու ընկերուհին է, ևս վերջին օրերին եթերում չէ: Սա քննարկումների տեղիք է տվել, որ Անելյան և Անատին դուրս են եկել նախագծից: Թեև ավելի վաղ Անելյան Tert.am Life-ին ասել էր, որ համաձայնել է նկարահանվել նախագծում, քանի որ սցենարիստն Անուշիկ Պետրոսյանն է, պարզվեց՝ նա ինքը չի նկարահանվում սցենարի պատճառով: Հետագայում կնկարահանվի՞, թե՞ ոչ, դժվարացավ հստակ պատասխանել:

«Սցենարով պայմանավորված է ստացվել, որ ներկա պահին չեմ նկարահանվում: Սկզբնական շրջանում այսպես չէինք պայմանավորվել, բայց կորոնավիրուսով և այլ իրադարձություններով պայմանավորված շատ բան փոխվեց: Ի սկզբանե ուրիշ բան էինք խոսել, հետո փոփոխություններ եղան: Ամեն ինչ նորմալ է, ոչ դերասանների, ոչ սցենարիստի հետ խնդիր չունեմ,-ասաց նա չկոնկրետացնելով թե ով է եղել այս պահին համագործակցությունը դադարեցնելու որոշում կայացնողը: -Սցենարիստի հետ խոսել եմ ու հասկացել ենք իրար չեմ կարող ինչ-որ մեկին պարտադրել ինչ-որ բան անել: Կերպարը համագործակցում է ուրիշ կերպարի հետ բայց ինձ հետ համագործակցող կերպարներն այլ կերպարների հետ են բնականաբար փոխվում է իմ կերպարային գիծը»:

Զրույցի վերջում Անելյան հավելեց որ հիմա այլ նախագծով է զբաղված շուտով կսկսվեն «Քավարան» հեռուստասերիալի ամերիկյան տարբերակի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները որում ինքն ընդգրկված է:

Մարիամ Խաչատրյան

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика