Անկшխ իր կшրծիքից Նիկոլ Փաշինյшնը գնшլու է шյս կшմ այն ձևով դш шնխուսափելի է հшրցն այն է թե մինչև գնшլն ինչքшն վնшս կհшսցնի բերել մեր ժողովրդին ու պետությшնը Վազգեն Մшնուկյան

Անկախ իր կարծիքից՝Նիկոլ Փաշինյանը գնալու է այս կամ այն ձևով,դա անխուսափելի է հարցն այն է թե մինչև գնալն ինչքան վնաս կհասցնի բերել մեր ժողովրդին ու պետությանը։Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։Նա նշեց ժամանակավոր կառավարության համար ընտրվել է 1 տարի ժամկետ որովհետև այժմ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելն անհեթեթություն է որովհետև երկիրն այն վիճակում է երբ կան հրատապ հարցեր,հոգեբանական ճնշում կավելանա կուսակցությունների՝իրար դեմ պայքարը,ինչն էլ կնշանակի ուղղակի կործանել Հայաստանը

Նա ընդգծեց պետք է ուժեղ,պաշտպանված պետություն լինել,որովհետև չի կարող թույլ ստորաքարշ, պպզած երկրում լինել բարեկեցություն Մինչև երկիրն իր առջև չի դնում մեծ նպատակներ չի հզորանում չի ապահովում իր պաշտպանությունը,այդպիսի երկրում բարեկեցություն լինել չի կարող»,նշեց նա հավելելով,թե իր կանխատեսմամբ՝ մոտակա 2-3 տարվա ընթացքում կտրուկ փոփոխություններ են լինելու տարածաշրջանում

Ըստ Մանուկյանի հասարակության լայն շերտերը պետք է քննարկումներ սկսեն երկրի ապագայի վերաբերյալ Դիտարկմանը,թե թեև Մանուկյանն ասում է,որ պետք է սկսել ապագայի տեսլականի վերաբերյալ քննարկումները բայց դրա համար նախ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա ինչպես է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը,Մանուկյանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանից կարող ենք ազատվել հետևյալ դեպքերում ինքնակամ գնա,որի հավանականությունը քիչ եմ տեսնում չնայած չեմ բացառում,երկրորդ՝որ հասարակությունն այնքան համախմբված է իր գնալու շուրջ,որ ինքը միգուցե չի գիտակցում,բայց իր կուսակիցներն են գիտակցում և իմպիչմենտի միջոցով նրան հեռացնում են պաշտոնից, դա էլ է հնարավոր ասաց Վազգեն Մանուկյանը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика