Առաջիկա 5 օրերին սպասվող եղանակը

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 11-13-ը հատկապես երեկոյան ժամերին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Նախարարությունն ազգաբնակչությանը խորհուրդ է տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ին կնվազի 2-4, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում հուլիսի 11-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика