Առավոտը լավ սկսելու հզոր միջոց

Լավագույն առավոտները սկսվում են կոճապղպեղի, կիտրոնի և քրքումի հզոր խառնուրդով: Ինչո՞ւ է այս ըմպելիքն այսքան հզոր: Դիտարկենք բոլոր բաղադրիչներն առանձին: Կիտրոնը լավացնում է ստամոքսաղիքային տրակտը և խթանում է նյութափոխանակությունը:

Կոճապղպեղն ունի հզոր հակաբորբոքային, հակատարիքային հատկանիշներ և կարող է այրել մի քանի ավելորդ կիլոգրամները: Քրքումը, իր հերթին՝ հզոր համեմունք է, որը կարող է այրել ճարպերը, կանխարգելել ԴՆԹ-ի խախտումներն ու ունի հակատարիքային ազդեցություն:

Հզոր խառնուրդի բաղադրությունը

  • 3 կիտրոն
  • 2 սմ կոճապղպեղ
  • 1-2 թ/գ քրքումի փոշի
  • 1 բաժակ ջուր

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, խառնեք, լցրեք սառույցի ամանի մեջ: Երբ սառույցի կտորները պատրաստ լինեն, լցրեք տոպրակների մեջ և պահեք սառցախցիկում: Ամեն առավոտ սառույցի մեկ կտորը հանեք և լցրեք տաք ջրի մեջ, խառնեք 30 վայրկյան և խմեք: Վայելեք այս հզոր էներգետիկ ըմպելիքը: Այն էներգիա կհաղորդի ամբողջ օրգանիզմին:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика