Առավոտյան աղոթք. Մտնել լռության խաղաղության մեջ.

Կա հայացքը նրա, ով դատում է ու դատապարտում, կա քննադատող խոսքը, կա ինչ որ մի դիրքի հասնելու փառամոլ հավակնոտությունը, ապահովությունների հիվանդագին կարիքը ։

Բայց Դու, Աստված իմ, միմիայն Սեր ես։
Եվ սա փոխում է ամեն ինչ։

Դու ամեն վայրկյան գալիս ես փոխելու աշխարհը. սովորեցրու մեզ «փրկարար ժեստերը», պարգևիր մեզ կարողությունը՝ փոխադարձելու Քո հայացքի քաղցրությունը, Քո սրտի համբերությունը։

Սովորեցրու մեզ մտնել լռության խաղաղության մեջ, այլոց ընդունելության քնքշալի գորովը։

Ամեն։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика