Աստղերը հուշում են Աստղագուշակ Հունվարի 13․ի համար

Խոյ Հրաշալի օր է ֆինանսական հարցեր կարգավորելու,նաև խոշոր գնումներ կատարելու համար:Դրական միտումների ազդեցությունը մեծ է:Կհաջողվի ավարտին հասցնել սկսած բոլոր գործերը,ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր նախագծերի իրականացմանը:Համարձակ եք և ինքնավստահ և դա պատահական չէ,քանի որ ամեն բան ստացվում է այնպես,ինչպես ծրագրել էիք և շատ հաճախ,գերազանցում ձեր սպասելիքները: Օրվա երկրորդ կեսին կարող եք,երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող որոշ հարցեր քննարկել: Երեկոն ցանկալի է անցկացնել մտերիմների հետ: Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից:

Ցուլ Այսօր տնօրինեք միայն փոքր գումարներ,որոնք ձեր բյուջեի համար էական նշանակություն չունեն: Ամենափոքր սխալն անգամ կարող է լուրջ և չափազանց տհաճ հետևանքներ ունենալ:Խուսափեք վեճերից թե տանը և թե՛աշխատավայրում Իսկ եթե,այնուամենայնիվ բանավեճի մեջ ներքաշվեք ապա առավելագույնս հարգալից եղեք զրուցակիցների նկատմամբ,միայն այդ կերպ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, որոնք կարող են կործանարար լինել ձեր հարաբերությունների համար:Ֆինանսական կարևոր հարցերը փորձեք հետաձգել:Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ փոխզիջումների կգնաք միայն օրվա վերջում:

Երկվորյակ Հրաշալի օր է գնումների համար:Ձեռք բերեք այնպիսի իրեր,որոնք կզարդարեն աշխատավայրը և կօգնեն ձեզ առավել հաճույքով աշխատել:Ցանկալի է տանը կամ գրասենյակում որոշ տեղափոխություններ կատարել,կարող եք գնել սենյակային բույսեր:Ձեզ կհաջողվի լեզու գտնել մտերիմների հետ:Ներողամտություն կցուցաբերեք այնտեղ որտեղ պետք է:Որոշ զիջումների հետ մեկտեղ,չեք մոռանա նաև պաշտպանել սեփական շահերը: Շրջապատող մարդկանց,հերթական անգամ,կհիացնեք ձեր հզոր կամքի ուժով և սկզբունքայնությամբ:

Խեցգետին Հրաշալի օր է հարազատներին այցելելու,ընտանեկան տոներ կազմակերպելու համար:Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք այլև կօգնեք վերջերս գժտված մարդկանց հաշտության եզրեր գտնել:Իսկ ինքներդ հոգեկան մեծ բավարարվածություն կստանաք ձեր խաղարարար առաքելությունից:Փորձեք որոշումներն ինքնուրույն կայացնել,հատկապես եթե խոսքը վերաբերում է ֆինանսական հարցերին: Այսօր մտերիմների խորհուրդները, գործընկերների առաջարկությունները,առավել ևս այսպես կոչված մասնագետների հուշումները ձեզ օգուտ չեն բերի:

Առյուծ Հրաշալի օր է լավ մարզավիճակը վերականգնելու,ինչպես նաև,հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու համար:Ինքնազգացողությունից չեք դժգոհի,աողջական խնդիրների առաջացման վտանգ թերևս չկա Ովքեր հիվանդ են,կսկսեն ապաքինվել:Ճիշտ այն օրերից,երբ ամեն բան ստացվում է,ծրագրերն ու ցանկություններն իրականանում:Իսկ հաճելի անակնկալները պարզապես անխուսափելի են:

Կույս Հրաշալի օր է շփումների,նաև անձնական և գործնական հարաբերությունների կարգավորման համար:Միակ բանը որ չարժե անել,դա վերադարձն է այն մարդու մոտ,ումից երբևէ հիասթափվել ու հեռացել եք Որքան էլ գայթակղությունը մեծ լինի պետք չէ նման հարաբերություններին երկրոդ հնարավորությունը տալ Ու թեև անելիքները կշատանան,միևնույն է տհաճ զգացողություններ չեն լինի:Նախ,առջևում շատ ժամանակ ունեք որպեսզի մի լավ ծանրութեթև անեք նոր խնդիրները և երկրորդ՝ձեր բոլոր ջանքերն աննկատ չեն մնա, կգնահատվեն ըստ արժանվույն:

Կշեռք Զգացմունքային դաշտը կայուն է:Հրաշալի տրամադրություն ունեք,ոչինչ և ոչ ոք չի կարող փչացնել այն Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ,հանդիպումներ մարդկանց հետ,ովքեր անմոռանալի տպավորություն կթողնեն ձեզ վրա Քայլերում վճռական լինելու դեպքում՝կարող եք շատ բանի հասնել:Լսեք ձեր ներքին ձայնին,այն այսօր կօգնի ձեզ թե անձնական և թե գործնական հարցերում: Ստիպված կլինեք ինքնուրույն որոշումներ կայացնել,ինչպես նաև պատասխանատվություն կրել դրանց համար

Կարիճ Բարեհաջող օր է մտերիմների հետ շփվելու,ձեզ համար կարևոր հարցերը քննարկելու,ինչպես նաև հարազատների ընկերակցությամբ հանգստանալու,լիցքաթափվելու համար:Օրը նպատակահարմար է ուղևորությունների համար,այդ թվում՝ չծրագրած:Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ամենուր:Մի՛վախեցեք պայքարի մեջ մտնել անգամ այն դեպքում,երբ մրցակիցը ձեզնից ուժեղ է:Հաղթանակը ձերը կլինի, եթե առաջին իսկ դժվաություններից չընկրկեք

Աղեղնավոր Կանանց հետ շփումներում հնարավոր են տարաձայնություններ:Եթե ձեր գործընկերը գեղեցիկ սեռի ներայացուցիչ է,ապա չի բացառվում,որ այսօր ֆինանսական կորուստներ լինեն հենց նրա մեղքով:Խոշոր գնումները ցանկալի չեն:Ոչ մի դեպքում զենքերը վայր մի դրեք, ձեր ուժերը կներեն հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հիշե՛ք,նման իրավիճակներում ճիշտ է առաջնորդվել առողջ տրամաբանությամբ և դատողությամբ, միայն թե ոչ ներքին ձայնով:

Այծեղջյուր Այսօր լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն,հոգնեցուցիչ մարզումները ցանկալի չեն Վերանայեք ձեր սննդակարգը: Փորձեք, թեկուզ ժամանակավոր, հրաժարվել վնասակար մթերքներից։Մի շտապեք փոփոխություններ կատարել,փորձեք գնահատել այն ամենն, ինչ ունեք և ինչը թանկ է ձեզ համար Խուսափեք չնախատեսված ծախսերից:Ձեր խնայողությունները կարող եք ներդնել բանկում: Կենսական ներուժը ցածր է,խնայեք ձեզ,խուսափեք գերլարումից:

Ջրհոս Հրաշալի օր է անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորելու համար:Ամեն դեպքում,մի հուսահատվեք:Լսեք ներքին ձայնին այսօր այն կօգնի խուսափել որոշ անախորժություններից և հասնել ձեր ուզած արդյունքներին: Իսկ ահա,պատեհ-անպատեհ,հնչած կարծիքներին անկանջ դնել չարժե: Կարող եք նոր գործեր սկսել,սակայն,ամենայն լրջությամբ վերաբերվեք դրանց:Շտապողականությունը ձեր օգտին չէ:Առանձնակի ուշադրություն կպահանջվի այն Ջրհոսներից,ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, որոշումներ կայացնում ֆինանսական լուրջ հարցերում:

Ձկներ Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է:Նրանք,ովքեր հարազատ մարդկանց հետ ինչ-ինչ գործարքների մեջ են, պետք է առավել զգուշավոր լինեն:Զգոնություն կպահանջվի նաև այն Ձկներից ովքեր քնքուշ զգացմունքներ են տածում գործընկերներից որևէ մեկի հանդեպ Մի խառնեք անձնական և գործնական շահերը,հակառակ դեպքում անախորժություններն անխուսափելի են: Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի:Ձեզ ավելի ինքնավստահ և հանգիստ կզգաք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика