Արայիկ Հարությունյանը մասնակցում էր Իմ քայլի փակ նիստին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Վերջինը կարճ ժամանակ է ներկա գտնվել նիստին, այս մասին տեղեկացրել է պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: «ԼՂ-ում շատ խնդիրներ կան` թե փախստականների, թե գյուղերի հետ կապված ու այդ հարցերն էինք քննարկում նրա հետ միասին: Խմբակցության ղեկավարությունը ձեզ մանրամասներ կներկայացնի: Նա մի պահ եկավ, մի քանի բան ասեց ու դուրս եկավ»,- ասել է պատգամավորը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика