Արդյունավետ բնական բաղադրատոմսեր լյարդը տոքսիններից մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար

Սխալ սննդակարգն ու նստակյաց կենսակերպը կարող են ծանրաբեռնել լյարդը, ինչը լուրջ խնդիրների կհանգեցնի ու կդժվարացնի ճարպերի տարրալուծման գործընթացը: Արդյունքում կարող են ի հայտ գալ այնպիսի խանգարումներ, ինչպիսին են փորափքանքը, ավելորդ քաշն ու նյութափոխանակության խանգարումներըը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել լյարդը, իսկ այս հարցում հիանալի օգնական կարող են լինել բնական միջոցները:

Կան սննդամթերքի տարբեր տեսակներ, որոնք օգնում են մաքրել լյարդն ու խթանում են օրգանի աշխատանքը: Այս հարցում լավագույններն են սխտորը, կանաչ տերևավոր բանջարեղենը, խաչածաղկավոր բանջարեղենը, սերմերը, ընկույզները, թուրինջը, ավոկադոն, կիտրոնը, կանաչ թեյն ու ձիթայուղը, ուստի հարկավոր է սննդակարգն անպայման հարստացնել նշված մթերքով:

Շատ օգտակար կարող են լինել նաև բուսական թեյերը, որոնք խթանում են տոքսինների զտման համակարգը՝ նպաստելով վնասակար տարրերի դուրսբերմանը: Նման ազդեցությամբ օժտված բույսերի շարքին են դասվում քրքումը, խատուտիկը, արտիճուկը և կաթնափուշը (расторопша):

Լյարդի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու հիանալի միջոց է նաև կենսակերպում որոշ փոփոխություններ անելը: Առաջին հերթին հարկավոր է հետևել սննդակարգին, բացառել կամ գոնե հնարավորինս սահմանափակել վնասակար վերամշակում անցած մթերքի գործածությունը, ինչպես նաև լինել ֆիզիկապես ակտիվ և հնարավորինս շատ քայլել՝ աստիճանաբար մեծացնելով արագությունը:

Բացի այդ, լյարդի աղտոտմանն է նպաստում նաև կենդանական ծագման մթերքն ու ջրի պակասը, ուստի հարկավոր է խուսափել կաթնամթերքից, մսամթերքից ու կենդանական ծագման սննդամթերքի այլ տեսակներից, ինչպես նաև հնարավորինս շատ ջուր խմել: Օրական առնվազն մեկ լիտր ջուր խմելը կօգնի բարելավել լյարդի աշխատանքը, կմաքրի օրգանիզմը տոքսիններից և առհասարակ կպաշտպանի մի շարք խնդիրներից:

Նշված խորհուրդներին հետևելը կօգնի բարելավել լյարդի աշխատանքն ու ազատվել կուտակված տոքսիններից, սակայն ժամանակ առ ժամանակ օրգանիզմն ունենում է ավելի լուրջ դետոքսիկացիայի կարիք, ինչը կարելի է անել փորձված ժողովրդական բաղադրատոմսերի միջոցով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը:

Թուրինջով դետոքսիկացիա Անհրաժեշտ բաղադրիչներն են. 1 հատ թուրինջ, 300 մլ մաքուր ջուր,.2 ճաշի գդալ կիտրոնի հյութ,¼ թեյի գդալ թարմ կողապղպեղի արմատ (քերիչով մանրացրած),1 փոքրիկ պճեղ սխտոր, 2 ճաշի գդալ կտավատի յուղ (կարելի է կիրառել նաև կտավատի սերմեր):
Պատրաստման եղանակը. Բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ մանրացնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդն օգտագործել օրական երեք անգամ սննդի ընդունման հիմնական ժամերի միջև:

Թուրինջով ու ձիթայուղով դետոքսիկացիա Անհրաժեշտ բաղադրիչներն են. ½ թուրինջ, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 100-150 մլ մաքուր ջուր, 2 թեյի գդալ ձիթայուղ
Պատրաստման եղանակը. Բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ, լավ մանրացնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև օգտագործել ստացված խառնուրդն օրական երեք անգամ:

Թուրինջով դետոքսիկացիայի համար նախատեսված այս բաղադրատոմսերը կիրառելիս հարկավոր է անպայման հիշել, որ այս օգտակար ցիտրուսային միրգը չի կարելի օգտագործել դեղերի ընդունման դեպքում, քանի որ այն կարող է չեզոքացնել որոշ դեղամիջոցների ազդեցությունը կամ փոխազդեցության մեջ մտնել դրանց բաղադրիչների հետ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика