Արմեն Աշոտյանը նոր «աչքալուսանք» է հայտնում ազգին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։ Քիչ առաջ դավադիր սրիկաների կառավարությունն ավարտեց եվրաբոնդերի թողարկումը 750 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

Այսպիսով Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի! Այն իշխանազավթումից հետո աճել է մոտ 2 մլրդ-ով կամ ՀՆԱ-ի նկատմամբ 11%-ով։ Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով։

Ի դեպ, ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ նոր թողարկված եվրաբոնդերի գնորդների շարքում ներկայացված է նաև թուրք-ադրբեջանական կապիտալը։

Պահանջում եմ հրապարակել մեր արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը։ Մենք պետք է իմանանք՝ արդյո՞ք թուրքերը չոքել են նաև մեր ֆինանսական անվտանգության կոկորդին։ Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է»:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика