Արսեն Գրիգորյանի ընտանիքը 11 տարեկան է։ Երգիչը պատմել է ընտանիքի մասին ու մտաբերել է իրենց հարսանիքը

Արսեն Գրիգորյանի և Ջուլիայի ընտանիքն արդեն 11 տարեկան է, ինչի առթիվ Tert.am Life-ն ընտանեկան զրույց է ունեցել Արսենի հետ։ Երգիչը մտաբերել է իրենց հարսանիքի օրը։ Նա ասաց, որ վերջին տարիներին օրը չեն նշում: Նույնիսկ եղել է տարի, որ մոռացել է, թե հունիսի 16-ն ինչով է նշանավորում իրենց ընտանիքում:

«Այս տարի երեկվանից հիշում էի, թե ինչ օր է: Սկզբնական շրջանում օրը նշում էինք, բայց տարիների հետ սկսեցինք չնշել: Նվերներով չենք փոխանակվել, բայց այսօր աշակերտներիցս մեկի մայրիկն առավոտյան քաղցրավենիք էր ուղարկել, ինչը շատ ուրախացրեց»,-ասաց նա: Արսենի խոսքով` տարիներ առաջ իրենց հարսանիքը ոչ հայկական ձևաչափում է եղել. երգիչն ու կինը հանդիպել են եկեղեցում. «Այդպես արեցինք, քանի որ 6 ամսից ավելի էր` միասին էինք ապրում:

Առաջին անգամ իրար տեսել ենք 2008 թվականի մարտի 18-ին, մինչև այդ շփվել ենք համացանցով: Որպես ամուսիններ` Հայաստան ենք եկել նույն թվականի դեկտեմբերին: Մենք նախանձելի հարսանիք ենք ունեցել, բայց ոչ թե շքեղության, այլ` մթնոլորտի առումով: Հրաշալի օր էր, մեծ ընտանիք էր հավաքված: Բոլորը եկել էին պարելու, ուրախանալու համար: Հարսանիքի օրվան երկար չէինք պատրաստվել, բայց շատ հիշարժան եղավ ամեն ինչ»:

Երգիչը պատմեց, որ հարսանյանց հանդեսի օրը շատ տպավորիչ պահեր են եղել. «Տպավորիչ էր մեր մուտքը հարսանյաց սրահ: Բոլորը մեզ աստիճանների վրա էին փնտրում, իսկ մենք վերևից իջանք: 11 տարի առաջ այդպիսի մուտքը տարածված չէր, հիմա է, որ սովորական է դարձել: Իջնելու ընթացքում ես ու կինս երգում էինք իմ և Սոնա Շահգելդյանի զուգերգը: Կնոջս համար այդ օրը երգեցի նաև գուսան Շերամի «Սիրուններ, միք նեղենա» երգը, բայց ծաղիկներ նվիրեցի դահլիճում գտնվող բոլոր կանանց ու աղջիկներին:

Տորթը կտրելու ժամանակ կնոջս անակնկալ երգ նվիրեցի, որը մինչև այսօր ոչ մի այլ տեղ չեմ երգել: Մի օր այդ երգը կձայնագրվեմ ու կհրապարակեմ»: Հարցին, թե ո՞րն է իր համար ընտանիքի երջանկության բանաձևը, Արսենը պատասխանեց. «Կարևոր է, որ ֆինասապես կայուն լինես, չթաղվես կենցաղի մեջ: Երբ կենցաղը մտնում է առաջին պլան, ընտանիքներ են քանդվում: Մեր դեպքում դեռ նման բան չի եղել,-բասաց նա և հավելեց, որ ոչ պակաս կարևոր են նաև հոգևոր արժեքները։ -Տարիների ընթացքում մեծ սերը վերածվում է փոխադարձ հարգանքի, որը շատ կարևոր է: Զգում ես, որ դիմացինդ անասելի թանկ է քեզ համար»:

Երգչից հետաքրքրվեցինք նաև` արդյոք այս 11 տարվա ընթացքում շատ են վիճել. «Եթե 15 օր չենք վիճում, զարմանում ենք, մտածում` ո՞նց կլինի այսքան ժամանակ չենք վիճել: Ջուլիան հեշտ է հաշտվում, առաջին քայլը հիմնականում ինքն է անում: Ես շատ դժվար եմ հաշտվում, եղել է` երկու շաբաթ տանը ոչ մեկի հետ չեմ խոսել: Բայց երբ Ջուլիան քայլ է անում, հաշտվում եմ, ձևեր չեմ թափում: Մենք նորմալ հայկական ընտանիք ենք»:

Ըստ Արսենի` եթե կնոջ փոխարեն այլ աղջիկ լիներ, գուցե իրեն չդիմանար։ «Ջուլիայի հարցում իմ բախտը շատ է բերել: Բնույթով ծանր չեմ, բայց կան բնավորության գծեր, որոնք ամեն կին չի հանդուրժի: Տան առևտրով չեմ զբաղվում, երեխաների դաստիարակությամբ, նրանց տանել-բերելով նույնպես»,- ասաց երգիչն ու կատակեց` ինքն էլ հանդուրժում է այն, որ կինն այսօր երեխաներին իր մոտ է թողել ու ընկերուհիների հետ գնացել Դիլիջան:

Մարիամ Խաչատրյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика