Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ Խաչատրյանը նոյեմբերի 30-ին մոլորվել է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում իսկ մի քանի օր անց սպանված վերադարձվել է Կարմիր խաչի միջոցով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։
Նա մոլորվել է նոյոմբերի 30-ին երեկոյան 18։30-19։00-ն ընկած ժամանակահատվածում։ Մի քանի օր հետո ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջոցով դին հանձնվել է հուղարկավարությունը 3-4 օր առաջ է եղել։ Ողջ-առողջ գնացել է գերեվարվել հետո դին են բերել-ասաց նա։ Արարատ Խաչատրյանն ամուսնացած էր եղել ունի երեք երեխա։