Բժշկության աղոթք. Աղոթիր առ Աստված

Եվ արդ, դու ի՞նչ ունես ասելու, ա՛նձ իմ բազմամեղ, եթե այսքան դեղերով չես բժշկվում:Սակայն փութա՛, մի՛ հապաղիր, զարթնի՛ր դառնանիրհ քնիցդ,Դարձի՛ր կորստական ճանապարհիցդ, փարատի՛ր անգիտության խավարը,Սթափվի՛ր անզգամ մոլորությունից և ուշքի՛ եկ, թոթափի՛ր մեղքերիդ սաստկությունը,

Թեթևացրո՛ւ անօրենության բեռներիդ ծանրությունը, քավի՛ր հանցանքներիդ անթիվ բազմությունը,Բժշկի՛ր չարաչար վերքերիդ խոցվածքները և լվա՛ ամբարշտությանդ տիղմի ժանտահոտությունը,Որպեսզի սրբված և մաքրված հոգով, լուսազարդված և մեծապայծառ մարմնով կարողանաս համարձակադեմ և զվարթերես անցնել տիեզերական ահեղ և անթիվ բանակների միջով,

Կանգնել Աստծո ահավոր ու մեծ Բեմի առաջ և լսել Նրանից երանության քաղցրալուր բարբառը և աշխարհատես հրապարակի ավետիսը, թե՝«Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, և մտե՛ք, ժառանգեցե՛ք երկնքի բարության վայելչությունը` Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ»

ԱՄԵՆ Հովհան Մանդակունի․

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика