Բնական միջոցը մազաթափությունից ազատվելու և մազերի աճը խթանելու համար

Փարթամ ու առողջ վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման վնասակար միջոցների գործածությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա։ Այս ամենի հետևանքով մազերը վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար։

Նման խնդիրներից խուսափելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, սակայն դրանք պարունակում են քիմիական վնասակար տարրեր և ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել պատրաստի խնամքի միջոցներից և նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք արդյունավետ են, շատ ավելի հասանելի և չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական դիմակի բաղադրատոմս, որը կամրապնդի մազարմատներն ու կխթանի մազերի աճը։ Այս միջոցը կօգնի հեշտությամբ ձեռք բերել առողջ, փարթամ ու գեղեցիկ վարսեր և կկանխի հետագայում նմանատիպ խնդիրների զարգացումը։

Դիմակի պատրաստման համար հարկավոր է 2 ճաշի գդալ մանանեխի փոշի, 2 ճաշի գդալ գոլ ջուր, 1 ձվի դեղնուց, 2 ճաշի գդալ կռատուկի յուղ (կամ որևէ այլ բուսայուղ) և 1 թեյի գդալ շաքարավազ։ Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել, ստացված խառնուրդը քսել չլվացված մազերին, գլխամաշկը մի փոքր մերսել, այնուհետև ծածկել գլուխը նախ պոլիէթիլենային թաղանթով, ապա նաև տաք սրբիչով։

Այս դիմակը հարկավոր է թողնել մազերին առնվազն 15 րոպե, սակայն ոչ ավելի քան մեկ ժամ։ Դիմակը հարկավոր է մաքրել գոլ ջրով, այնուհետև լվանալ մազերը շամպունով ու անպայման վարսերին խնամող կոնդիցիոներ քսել։

Այս պարզ բնական միջոցը կարող է շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ մազերի որակի և տեսքի վրա կարող են բացասաբար անդրադառնալ նաև օրգանիզմում տեղի ունեցած որոշ խանգարումները, ուստի վարսերի առողջական վիճակի վատթարացումը ոչ միշտ է լինում զուտ կոսմետիկ խնդիր և նման միջոցների կիրառումի չի օգնի ազատվել հիմնական խնդրից։ Նման դեպքերում մինչ այս դիմակը կիրառելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика