Բնական միջոցներով 4 բաղադրատոմս ատամի ցավը մեղմելու համար

Ատամի ցավն ամենատհաճ զգացողություններից մեկն է որը վկայում է որ բերանի խոռոչում բորբոքային գործընթաց է զարգանում։Այս ցավը կարող է ուժգնանալ ընդամենը մի քանի ժամում և անգամ ուղեկցվել մի շարք այլ ախտանշաններով՝խիստ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել ժամանակին բուժել հիվանդ ատամներն ու հետևել բերանի խոռոչի հիգիենային։Այս պարզ կանոններին հետևելը կօգնի կանխել նման տհաճ խնդիրների զարգացումը,սակայն որոշ դեպքերում անգամ ճիշտ խնամքը չի օգնում խուսափել ատամի ցավից։Նման դեպքերում մինչ մասնագետին դիմելը կարելի է կիրառել որոշ բնական միջոցներ,որոնք կօգնեն զգալիորեն մեղմել ցավը ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները։

Մանանեխ Ատամի ցավը մեղմելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը մանանեխի լուծույթով ողողումներն են։ Հարկավոր է 1:20 հարաբերակցությամբ պատրաստել մանանեխի լուծույթ և պարբերաբար ողողել բերանի խոռոչը ստացված խառնուրդով

Աղի և յոդի լուծույթ Շատ արդյունավետ է նաև յոդի և աղի լուծութը։Հարկավոր է մի բաժակ գոլ ջրում լուծել մեկ թեյի գդալ աղ,ավելացնել մի քանի կաթիլ յոդ (կարելի է նաև մի փոքր սոդա),լավ խառնել և ստացված լուծույթը կիրառել բերանի խոռոչի ողողումների համար

Սխտոր սոխ և աղ 2 պճեղ սխտորն ու 1/4 սոխը քերիչով կամ կոտորակիչով մանրացնել,ավելացնել մի փոքր աղ և լավ խառնել։Ստացված խյուսը դնել հիվանդ ատամին և ծածկել բամբակյա սկավառակով

Կատվախոտի ոգեթուրմ Ատամի ցավը մեղմելու ամենաարդյունավետ ու պարզ միջոցներից մեկը կատվախոտի ոգեթուրմն է։Պարզապես հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել կատվախոտի ոգեթուրմով և դնել հիվանդ ատամին։Այն կօգնի հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից։Այս բնական միջոցները կօգնեն մեղմել ցավը մինչ բժշկին դիմելը,սակայն դրանք ոչ մի դեպքում չեն կարող լինել հիմնական բուժմանը փոխարինող միջոց։Հարկ է հիշել,որ առողջական լուրջ խնդիրների և ուժգին ցավերի դեպքում հարկավոր է դիմել ատամնաբույժին,քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика