Բուժեք կոկորդատապը 4 ժամում

Ոչ ոք չի սիրում հիվանդանալ: Ավելին, կոկորդատապը, որն առավել հայտնի է՝ որպես անգինա, տհաճ հիվանդություն է, որից երբեմն դժվար է ազատվել: Այդ իսկ պատճառով, հենց զգաք, որ կոկորդը սկսում է ցավել, փորձեք fithacker-ի առաջարկած դեղամիջոցը և արդեն 4 ժամ անց ամբողջովին կազատվեք կոկորդատապից:

Անհավատալի է, սակայն չամանի և կոնյակի համադրությունը հրաշալի և, միևնույն ժամանակ, արդյունավետ միջոց է՝ կոկորդատապը բուժելու համար: Մեր նախնիները մի շարք դեղատոմսեր են ունեցել, որոնցից, ցավոք սրտի, բոլորը չեն մեզ հասել:

Ինչպե՞ս պատրաստել այս հրաշալի դեղամիջոցը Կես բաժակ (80գ) չամանի սերմերն աղացեք, վրան 200 մլ ջուր լցրեք և եփեք 15 րոպե, կստանաք խիտ զանգված: Խառնուրդն անցկացրեք թանզիֆի միջով, ապա ստացված զանգվածին քառորդ բաժակ ջուր լցրեք և կրկին դրեք կրակին, թողեք եռա: Հանեք կրակից, վրան 1 թ/գ կոնյակ լցրեք:

Ընդունման ձևը Կես ժամը մեկ անգամ ընդունեք 1 թեյի գդալ այս դեղամիջոցից: Համոզված եղեք, որ կոկորդի ցավը 2 ժամ անց կանցնի, իսկ կլման պրոցեսն ավելի հեշտ կդառնա: Իսկ արդեն 4 ժամ անց կոկորդատապն ամբողջովին կվերանա: Սաստիկ ցավերի դեպքում այս դեղամիջոցն ընդունեք ավելի երկար ժամանակով: Այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր մրսածություն, տոնզիլիտ, ֆարինգիտ ունեն:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика