Գալու է տեսնելու է՝ ժողովուրդն իրենց ոնց է ընդունում։Ժողովրդի մեջ կան մարդիկ, որ ասում են՝ Օ՛, պարոն Փաշինյան մնացածը հասկացել են ինչ է կատարվել,դարձի են եկել Շուռնուխի վարչական ղեկավար (տեսանյութ)

Շուռնուխում պետք է այսօր սահմանազատում կատարվեր,բայց չեկան,քանի որ մութ է,իսկ սահմանազատման աշխատանքները կատարվում են ցերեկը,սպասենք վաղվան։Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը:Դիտարկմանը,թե ինքը երկու օր առաջ կոչ էր արել,որ կամավորական խմբեր գնան Շուռնուխ,քանի որ պաշտպանության խնդիր կա,Արշակյանն ասաց,որ արձագանքներ եղել են և 50 կամավոր է միացել բայց ուշ է եղել՝դիրքերը հանձնվել են։ Նա նաև ցույց տվեց այդ դիրքերը։

«Ջոկատներով եկել են, բայց արդեն ուշ էր։ Այդ ժամանակ, երբ խնդրում էի, որ միանային մեր գյուղի ջոկատին, դեռ միայն ձախ թևում էր զորքը հանված, նույն օրը հանվել էր ՊԲ զորքը, իսկ ձորակում՝ 5 կմ հեռավորության վրա, մեր գյուղի ջոկատի դիրքն էր։ Աջ թևում էլի մեր զորքն էր կանգնած, երբ կոչ էի անում, միայն ձախ թևն էր հանված, եթե շուտ հասնեին մեր տղաները, ձախ թևը կպահեինք։

Հաջորդ օրը տեղեկացանք ՊՆ-ից, որ աջ թևի զորքը հանվել է,մենակ ենք։Մնացել էինք 50 հոգով ձորում,ՊՆ փոխգնդապետը խորհուրդ տվեց ռիսկի չդիմել, քանի որ 50 հոգով այնտեղ չէինք կարող ինչ-որ բան անել, և աջ ու ձախ թևերը լցնելու համար շատ մարդ էր պետք»,- ասաց համայնքի վարչական ղեկավարը։Արշակյանը նշեց, որ հայկական զորքը երկու լավ բարձունքում էր կանգնած, որտեղից անմիջապես վերահսկելի էին դառնում մինչև Կուբաթլուի սահմաններն ընկած տարածքները։

Քանի որ նոյեմբերի 9-ի պայմանագրի համաձայն զորքերը պետք է մնային կանգնած տեղում,մեր սահմանագիծը Կուբաթլուի տարածքն էր,Կուբաթլուի,Զանգելանի մասին խոսք չկա,ուստի մենք պետք է մեր զորքերը պահեինք մնայինք մեր դիրքերում ավելի ապահով անվտանգ լինելու համար։Այդ դիրքերում,որտեղ մեր զորքերն էին կանգնած,արդեն տեղակայված են ադրբեջանական զորքերը սպասում ենք, որ պետք է մոտենան, տեսնենք՝ ոնց է կատարվելու սահմանազատումը»,- ասաց Շուռնուխի վարչական ղեկավարը։

Նա ցուցադրեց այն բարձունքը, որտեղ, հավանաբար, կտեղադրվի հակառակորդի դրոշը․ «Գյուղը դիտարկման տակ է  բռի մեջ, ինչպես 90-ականներին՝ռմբակոծվեց,ավերվեց նույն բարձունքից։Իմ տնամերձ այգուց անմիջապես հետո պետք է սկսվի ադրբեջանական սահմանը եթե անասունը հանեմ գոմից, 50 մետր այն կողմ պետք է հայտնվի ադրբեջանական տարածքում։ Մեր և ռուս սահմանանպահների երկու գնդապետների հավաստիացմամբ՝գյուղն ամբողջությամբ լինելու է հայկական տարածքում ուստի մեր սահմանապահները պետք է կանգնեն իմ բոստանից այն կողմ»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վաղը Սյունիք կատարվելիք այցին ու դիտարկմանը, թե, օրինակ, Գորիսի համայնքապետն ասել թող Փաշինյանը գա, կտեսնի ոնց կդիմավորնեք, Արշակյանն ասաց․«Եթե դա չլիներ վաղը կարելի էր որոշակի բան ասել, բայց քանի որ վաղը որոշիչ օր է լինելու,ես հաստատ ոչ մի բանի չեմ կարող մասնակցե Եթե Փաշինյանը գալու է իրականում ավտոշարասյունով ու պետք է գա Շուռնուխով անցնի, գնա մարզկենտրոն,կցանկանայի գոնե 5 րոպե,գոնե մեկ գյուղացու լսի,պատասխանը կտա տեղացին որ չասեն՝ վարչական ղեկավարն ասաց, նա նախկին է։

Գալու է, տեսնելու է՝ ժողովուրդն իրենց ոնց է ընդունում։ Ժողովրդի մեջ կան մարդիկ, որ ասում են՝ «Օ՛, պարոն Փաշինյան մնացածը հասկացել են՝ ինչ է կատարվել,դարձի են եկել։Անվտանգության հարցերին անդրադառնալով Հակոբ Արշակյանը նշեց «Շուռնուխից մարզկենտրոն գնալու ճանապարհին՝ձախ հատվածում որը ըստ GPS-ի, ադրբեջանական տարածք պետք է լինի, կտեսնեք,որ նույնիսկ ձմռանն առանց տերևների ծառերի միջից կարող է թուրքը մտնել,դիվերսիա անել,մարդկանց գողանալ,ծաղրել,սպանել։Գոնե չծաղրեն, միանգամից սպանեն»։Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика