Գիշերը ևս 34 հոգի գերի է ընկել գերեվարվածների հարազատները Շիրակի մարզում փակել են ճանապարհները

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը հայտնել էր, որ լարված իրավիճակ է Շիրակի մարզում, քաղաքացիները փակել են Գյումրի- Երևան, Ազատանի հատվածը, ինչպես նաև Գյումրի- Բավրա Ճանապարհը , Քեթիի հատվածը։ «Երբ երկիրդ վստահում ես հոգեկան հիվանդին, ստիպված կլինես անճարությունից ճամփաներ փակել»,-գրել էր նա։

ArmDaily.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց.«Այս պահին Շիրակի մարզի տարբեր հատվածներում ճանապարհները փակ են, այդ թվում նաև մարզպետարանի դիմաց։ Հիմնականում պահեստազորային զինծառայողների հարազատներն են, որոնց վերջին օրերին տեղափոխել են Արցախի տարբեր հատվածներ,

հիմնականում Հին թաղեր, Խծաբերդ, Հին Շեներ ու վերջին երկու օրվա ընթացքում, զուտ անտարբերության պատճառով տղաները ընկել են շրջափակման մեջ, այնուհետև գերի։ Մի խոսքով ՝ անկառավարելի իրավիճակ է ստեղծված։ Հենց նոր ընդամենը 2 րոպե առաջ ինձ տեղեկացրեցին, որ Խծաբերդի հատվածում, բացի այն 100 հոգուց գիշերը ևս 34 զինվոր է գերի ընկել»։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика