Գիտնականները հայտնաբերել են թե սթրեսի հորմոնի դեֆիցիտը ինչի կարող է հանգեցնել

Նոր հետազոտության շրջանակներում մի խումբ գիտնականներ հայտնաբերել են անբարենպաստ գործընթացներ իմունային համակարգում, որոնք նպաստում են մարդու ծերացմանը։ Ինչպես գրում է medikforum.ru կայքը, խոսքն օրգանիզմում կորտիզոլ հորմոնի և GILZ (TSC22D3) սպիտակուցի ցածր մակարդակի մասին է։ Գործոնների այս համալիրը դառնում է օրգանիզմում քրոնիկ բորբոքային ռեակցիաների պատճառ, իսկ մշտական բորբոքումը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին։ Նման գործոնների ազդեցության հետևանքով կարող են զարգանալ այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսին են արթրիտը կամ աթերոսկլերոզը։

Առ այսօր մասնագետներին պարզ չէր, թե ինչն է իրականում դառնում քրոնիկ բորբոքման պատճառ, սակայն նոր հետազոտությունից հետո գիտնականները կապում են այն օրգանիզմի արտադրած կորտիզոլի քանակության հետ, որը տարիների ընթացքում նվազում է։ Հավելյալ հետազոտությունները թույլ են տվել հայտնաբերել մի սպիտակուց, որը կապված է կորտիզոլի մակարդակի հետ։

Խոսքը GILZ սպիտակուցի մասին է, որը կարող է բարենպաստ կամ կործանարար ազդեցություն ունենալ՝ կախված որոշակի մետաբոլիկ պայմաններից։ Չնայած նոր տեղեկություններին՝ գիտնականներն այնուամենայնիվ ընդգծում են, որ ծերության դեմ դեղամիջոց գոյություն չունի և մոտ ապագայում այն չի էլ լինի։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика