Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի նոր անսպասելի ախտանիշի մասին

Լիվերպուլի Թագավորական համալսարանական հիվանդանոցից (Մեծ Բրիտանիա) գիտնականները հայտնաբերել են նոր ախտանիշ, որը կարող է կապված լինել ենթաստամոքսային գեղձի հիվանդությամբ պացիենտների մոտ կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ: Հետազոտությունը հրապարակվել է Gastroenterology ամսագրում, որի մասին հակիրճ հայտնում է «Լենտան»:

Նշված գիտնականները կորոնավիրուսով և ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ պացիենտների խմբի մոտ հայտնաբերել են ընդհանուր բորբոքում և արյան մեջ շաքարի ու ճարպի բարձր պարունակություն: Սա ցույց էր տալիս պանկրեատիտով պացիենտների հիվանդությունը, չնայած նշանները այս հիվանդության համար տիպական չէին:

Հայտնագործությունը կարող է բժիշկներին օգնել պացիենտների մոտ պանկրեատիտն ավելի վաղ ախտորոշել: Հիշեցնենք, որ սուր պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որն ուղեկցվում է փորի վերին հատվածում ցավերով, դիարեայով և փսխումով:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика