Գնում էի ընկերուհուս տուն երեխաների համար Kinder ձվիկ գնեցի ավագ զավակի վարքը ինձ զարմացրեց

Մոտ 1 ամիս առաջ գնացել էի ընկերուհուս տուն։Նա 2 տղա ունի՝3 ու 6 տարեկան։Ճանապարհին մտա խանութ երեխաների համար կինդեր ձվիկ առա,միրգ ու փոքրիկ տորթ։Ներս մտա բարևեցի բոլորին մի քանի ստանդարտ բան ասացի,որ ուրիշի երեխաները շուտ են մեծանում և գնացի հյուրասենյակ։Տոպրակից հանեցի ձվիկները,տվեցի փոքրիկներին,իսկ մնացածը դրեցի սեղանին։Կրտսերը մի անգամից սկսեց բացել ձվիկը,իսկ ավագը նայեց մորը։Ես չհասկացա թե ինչումն է խնդիրը։Մայրը ասաց։

Լավ կեր,նվեր ես ստացել։Բայց խաղալիքը Գոռիկին կտաս։Զարմացած հարցնում եմ ընկերուհուս․Երեխան ալերգիա ունի։—Չէ ինչից ենթադրեցիր։—Դե,որ ձվիկը առանց քո թույլտվության չբացեց,զարմանալի է։—Մենք հիմա իր համար նման բաներ չենք գնում։Էտ ձվիկի մեջ ուտելու բան էլ չկա իսկ խաղալիքների համար արդեն մեծ է ինքը։Տանը լիքը կոնֆետ կա թող ուտի։Նորից եմ հարցնում ինչպես են մի երեխայի համար գնում,իսկ մյուսի համար՝ոչ։

Ավելի շատ զարմացա երբ ընկերուհիս ասաց որ փոքրի համար յոգուրտ էլ են գնում քանի որ փոքր է չեն կարող բացատրել որ այնքան էլ օգտակար չէ,երեխան ուզում է,իրենք էլ գնում են։Իսկ ավագ տղային ուղղակի ասում են որ չի կարելի և վերջ։Նշեմ որ ընկերուհուս ընտանիքը աղքատ չէ հաստատ օրական 1 ավել յոգուրտ գնելն իրենց համար խնդիր չէ։Ես համարում եմ,որ նման վարքով մայրը միայն տրավմա է հասցնում երեխային նրան օտարացնում ընտանիքից։Գուցե ես երեխաներ չունեմ դրա համար էլ ինչ-որ բան չեմ հասկանում բայց այդ ամենն ինձ համար անընդունելի է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика