Տե՛ր, եթե շրթներս բացես
բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17)
Գոհանում եմ Քեզանից ով Տեր իմ
և Աստված իմ և օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը որ պահեցիր
այս գիշեր Քո անարժան ու մեղավոր
ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից
խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին
Եւարժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը Ամեն: