Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը երբ անցագրային ռեժիմ սահմանի այս իշխանությունն այդ հարցն էլ հօգուտ Ադրբեջանի կլուծի Վարազդատ Հարությունյան

Արցախի 70 տոկոսը և ավելին Ադրբեջանին հանձնելու՝կապիտուլյացիայի ակտի ստրագրումից հետո շարունակվում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը՝արդեն Հայաստանից,իսկ հայկական դիրքերի հանձնումը,մասնավորապես Սյունիքի մարզից 13 գյուղի ռազմական նշանակություն ունեցող դիրքերի հանձնումն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համարում է սահմանազատման ցավոտ գործընթաց  ըստ նրա,բխում է Հայաստանի անվտանգության շահերից:Սյունիքում մեզ համար կարևորագույն դիրքերի հանձնումն Ադրբեջանին Հայաստանի անվտանգության շահերի դեմ գործընթաց է համարում սակայն Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի անդամ, իրավաբան Վարազդատ Հարությունյանը։

Երբ նոյեմբերի վերջից ահազանգում էինք, որ Հայաստանից դիրքեր հանձնելու խնդիրներ են առաջանալու ասում էինք,որ կա ռիսկ որ այս իշխանությունները կզիջեն նաև այն շրջանները,որոնք Կուբաթլուին և Զանգելանին կից շրջաններ են,իշխանական պրոպագանդիստներն այդ ահազանգերը փորձում էին լռեցնել ինչպես նաև այն ահազանգողների դեմ ֆեյքային և զոմբիական գրոհների էին դիմում մինչև որ Անվտանգության խորհրդի վերջին նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց,որ այդ տարածքների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ,ինչն էլ եղավ հանձնվեցին» ասաց Հարությունյանը՝նշելով,որ Փաշինյանը թեև լղոզված արտահայտություններով փորձում է արդարացնել,թե ինչու պետք է մեր զորքերը զիջեն իրենց դիրքերը սակայն միևնույն է՝այդ գործընթացը նաև իրավականորեն մնում է առանց հիմնավորման և անհասկանալի։

Ըստ Հարությունյանի՝իրավականորեն անհիմն է նաև Փաշինյանի արդարացումները,թե Սյունիքում դիրքեր ենք հանձնել Ադրբեջանին՝ հիմնվելով 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքի վրա։Նրա այդ տրամաբանությամբ եկեք պատկերացնենք եթե Երևանի համայնքի Նոր Նորք վարչական շրջանը, օրինակ,ինչոր իրավական ակտով չի մտել Երևանի կազմում կամ օրինակ,Կոտայքի մարզի վարչական շրջանում էլ չհայտնվի հիմա ինչ՝կարող է ինչ-որ պետություն այդ Նոր Նորք վարչական շրջանի նկատմամբ հավակնություններ ունենալ։

Փաշինյանի բերածը ծիծաղելի պնդում է և ամենացավալին այն է,որ այս օրենքի մասին Ադրբեջանում էլ անգամ չգիտեն։ Մի կողմից՝ կան սյունեցիեր, որոնք պահում են իրենց սահմանները ու պահանջում չզիջել դրանք, մյուս կողմից՝ Ադրբեջանն է,որը լռում է, որովհետև խոսելու կարիք էլ չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը և Ադրբեջանի փոխարեն փորփրում է ինչոր իրավական ակտեր ու բերում իբրև հիմնավորումներ,թե ինչու պետք է հայկական տարածքները հանձնվեն Ադրբեջանին Նման ջանասիրություն անգամ ադրբեջանցի պաշտոնյաները չեն դրսևորում»,- ասաց Հարությունյանը։

Իրավաբանի փոխանցմամբ՝այստեղ նաև հարց է առաջանում,թե ինչու է Հայաստանը համաձայնել սահմանները սահմանագծելու և սահմանազատելու հիմքում դնել 1928-1929 թվականի խորհրդային քարտեզները եթե Ադրբեջանը ԽՍՀՄ-ից անկախանալով՝իրեն չի հռչակել որպես Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ,Ադրբեջանն իրեն հռչակել է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ:Համաձայնել է այդ քարտեզներին այն դեպքում,երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է,որ մեզ հետ հարաբերություններում չի պատրաստվում իրավահարաբերվել Քոնն է այն ինչ քոնն է միջազգային հայտնի սկզբունքով,չի պատրաստվում ղեկավարվել խորհրդային հանրապետությունների վարչատարածքային բաժանումների մասին օրենքներով ու քարտեզներով և հրապարակային ասում է՝մերն է նաև Երևանը Զանգեզուրը Սևանը։

Կոնֆլիկտ ունեցող երկրների սահմանների հարցը որոշում է սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան, երբ երկու պետությունները առանձին-առանձին ձևավորում են աշխատանքային խմբեր, հասկանում, թե պատմական ի՞նչ հիմնավորումներ կան, հաշվի են առնվում անվտանգային գործոնները, ձևավորում են իրենց համար ընդունելի տարբերակը, և գնում են այդ պետությունների աշխատանքային խմբերը համատեղ բանակցելու Մեր դեպքում այս կարևոր վարժությունը տեղի չի ունեցել։ Ոչ մի աշխատանքային խումբ չկա»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ նման կարևոր հարցերով չզբաղվելու և արագ-արագ սահմանները հօգուտ Ադրբեջանի գծելու հետևանքով էլ առաջանալու են շուտով բազմաթիվ խնդիրներ, որոնց այս իշխանությունը չի կարող լուծումներ տալ։

Հիմա Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածները,որ անցել են Ադրբեջանին,հնարավոր է չէ,որ Ադրբեջանն այդ հատվածներում դնի բլոկ-պոստեր ու սահմանի անցագրային ռեժիմ,որը խիստ անբարենպաստ լինի հայերիս համար։Այդպիսի հարցերը չեն կարգավորվել ու այս իշխանությունների պարագայում էլ եթե լուծվեն լուծվելու են ի շահ Ադրբեջանի» ասաց իրավաբանը։Ինչ վերաբերում է իշխանությունների տարբեր ներկայացուցիչներից եկող այն հավաստիացումներին,որ Գորիս-Կապան ավտոճանապարհը հայերիս համար անվտանգ է, ապա Հարությունյանն այդ երաշխիքները համարեց կեղծ և սին։Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика