Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն իրականացրել են իրենց որդու երազանքը ու պատմել իրենց կյանքի մասին

Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ավագ որդին՝ Ալբերտոն, այսօր դառնում է 11 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում Գրիգորն ասաց, որ Ալբերտոն իրենց հաջողության թալիսմանն է. տղայի ծննդից հետո իրենց կյանքը փոխվել է դեպի լավը:

«Իր ծննդի հետո մեր պատասխանատվությունը շատ մեծացավ, արդեն երկուսով չէինք, իրավունք չունեինք մտածելու մեր մասին, կար երրորդը, ում մասին ավելի շատ պիտի մտածեինք: Դա իր հերթին առիթ դարձավ, որ ավելի լուրջ վերաբերենք մեր գործին: Ալբերտոյի ծննդից հետո մեր գործերը շատ լավացան, կայունացան մինչև այսօր: Ես հենց այնպես չեմ ասում, որ նա մեր հաջողության թալիսմանն է: Ասում են չէ՞, ամեն երեխա իր հաջողությունն ունի: Ալբերտոն ծնվեց ու իր հաջողությունն ու բարիքը բերեց մեզ»,- ասաց դերասանը:

Ինչ վերաբերում է առաջնեկի ծննդից հետո կնոջ հետ հարաբերություններին՝ Գրիգորը նշեց, որ իր ու Հռիփսիմեի հարաբերությունները շատ փոփոխություններ չեն կրել: Փոքրիկ դերասանի ծնունդը նշել, սակայն, երկու տարի է՝ չի հաջողվում: Գրիգորը նկատեց, որ նախորդ տարի՝ որդու 10-ամյակին, Հռիփսիմեն հայտնվեց հիվանդանոցում և չկարողացան խնջույք կազմակերպել, այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված խնջույք չեն կազմակերպել:

«Հուսով եմ՝ հաջորդ տարի խանգարվող հանգամանք չի լինի և կնշենք Ալբերտոյի ծնունդը: Այս տարի փորձեցինք իրավիճակը կոմպենսացնել նվերով՝ նրան նվիրեցինք իր երազանքների հեռախոսը: Նա շատ գոհ է, քանի որ շատ էր ուզում ունենալ այս հեռախոսը»,- ասաց Գրիգորն ու հավելեց, որ չնայած որդուն հեռախոս են նվիրել, միշտ վերահսկում են այն ժամանակը, որը նա անցկացում է հեռախոսով զբաղվելիս, ուշադիր են, թե ինչ է անում հեռախոսով, համացանցում ինչ էջերից է օգտվում:

Դերասանի ընտանիքի համար տոնական օրը մասամբ աշխատանքային է: Հիմա Իջևանում են, որտեղ դասալսումներ ունեն: Նրանց հետ է նաև Ալբերտոյի զարմուհին՝ Վիկան՝ «Դեպի ճամբար» նախագծից Նարեն: Ավելի ուշ հենց Իջևանում կնշեն նրա ծնունդը, այնուհետև կվերադառնան տուն: Հայրիկը նկատեց, որ Ալբերտոն չի դժգոհում, որ օրվա առաջին կեսն աշխատանքային է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика