Դա ճիշտ չէ ես նույնպես կողմ եմ եղել որ գործը չընդունվի ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյան

Այսօր 168.am ը գրել էր,որ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել։Նշել էինք նաև,որ մեր տեղեկություններով ՍԴ ում բուռն քննարկում է եղել,վարույթ չընդունելու առաջարկությունը արել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը իսկ այդ նախագծին դեմ են եղել ՍԴ անդամներ Արթուր Վաղարշյանը,Էդգար Շաթիրյանը Աշոտ Խաչատրյանը

Վահե Գրիգորյանը, կորոնավիրուսի պատճառով, չի մասնակցել նիստին։Մեզ հետ զրույցում ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը հերքեց իր մասով տեղեկություն:Դա ճիշտ չէ,ապատեղեկատվություն է իմ մասով:Ես նույնպես կողմ եմ եղել,որ գործը չընդունվի:Իսկ մնացածի մասով իհարկե,ես չեմ կարող մեկնաբնություն տալ Առաջիկայում էլ որոշումն արդեն կհրապարակվի»,ասաց Աշոտ Խաչատրյանը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика